fbpx

8 տարօրինակ նշան, որ դուք իրականում սիրահարվել եք

Սիրահարվելը այդքան էլ դժվար չէ, բայց ինչպե՞ս հասկանալ, որ դա  իրական է…

Սիրահարվելը այդքան էլ դժվար չէ, բայց ինչպե՞ս հասկանալ, որ դա  իրական է: Եթե դուք ձեզ մոտ նկատել եք այս նշանները, որոնք առաջին հայացքից աբսուրդային են թվում՝ ուրեմն դուք իրոք սիրահարվել եք:

1. Այդ մարդը նյարդայնացնում և բարկացնում է ձեզ, բայց դուք շարունակում եք դա հանդուրժել

Միգուցե նա անընդհատ միևնույն սխալն է գործում, չնայած նրան, որ դուք ասում եք թե ինչպես է ճիշտ: Երբեմն դա այն աստիճան է ձեզ հունից հանում, որ դուք ի սրտե ասում եք. «Ոնց է ինձ դա բարկացնում…» կամ «ատում եմ, երբ դու դա անում ես»: Բայց դա չի խանգարում ձեզ լինել միասին: Եվ դուք նրան հանդուրժում եք ոչ այն պատճառով, որ վախենում եք բաժանվելուց և միայնակ մնալուց, այլ որովհետև սիրում եք:

2. Դուք բարդացրել եք ձեր կյանքը հանուն այդ մարդու

Միգուցե ձեր միջև մեծ հեռավորություն է, բայց դուք պատրաստ եք դա հաղթահարել, իսկ միգուցե որոշել եք ընդհանրապես տեղափոխվել: Միգուցե այդ մարդը բազմաթիվ պրոբլեմներ ունի, բայց դուք պատրաստ եք զոհել ձեր ժամանակը և էներգիան հանուն նրա: Միգուցե թվում է, որ ամբողջ աշխարհը ձեր դեմ է, բայց դուք պատրաստ եք ընդունել այդ մարտահրավերը:

3. Ձեզ միևնույնն է ինչի մասին խոսել

Դուք չեք անհանգստանում որ խոսում եք ոչնչի մասին: Դուք կարող եք խոսել նաև եղանակի մասին, իսկ կարող եք շատ հարմարավետ լռել: Ձեզ կարևոր է նրա ներկայությունը:

4. Դուք պատրաստ եք անել այն, ինչ չէիք պատրաստվում

Տղամարդիկ՝ աղջկա հետ ժամերով «չափչփել» խանութները: Կանայք՝ կես օր նրա ձկնորսության «արարողությանը» մասնակցել: Ուղղակի այն պատճառով, որ դուք ցանկանում եք, որպեսզի նրա համար հաճելի լինի և որպեսզի նրա կողքին լինեք:

5. Դուք վիճում եք

Եթե մարդիկ չեն վիճում, ապա նրանց համար միևնույնն է, նրանք անտարբեր են, որ մյուս մարդը համաձայն չէ, որ կարծիքները չեն համընկնում: Վեճը՝ դա ոչ անտարբերության նշան է:

6. Դուք չեք ամաչում ձեզանից և ձեր մարմնից այդ մարդու ներկայությամբ, և ձեզ չի ամաչացնում նույնը նրա մոտ

Ոչ միայն մերկ քայլել, այլ նաև, օրինակ զկռտալ նրա ներկայությամբ: Եվ միասին ուղղակի ծիծաղել: Եվ չզգալ անհարմարավետություն:

7. Դուք այդ մարդուց անընդհատ հարցնում եք ամեն ինչի մասին

Այն ամենը, ինչ ձեզ պետք է, նախքան ինտերնետում գուգլով որոնելը, դուք հարցնում եք նրանից: Ձեզ հետաքրքիր է նրա կարծիքը, թե ինչպես նա կվարվեր, այո, գրողը տանի, դա ուղղակի սովորություն է, երբ գիտես, որ կողքիդ կա սիրելի մարդ:

8. Դուք վախենում եք նրանից

Եթե նա վատ տրամադրություն ունի, մտազբաղ է կամ լռակյաց՝ դուք մի անգամից սկսում եք անհանգստանալ, արդյո՞ք դուք եք պատճառը նրա տրամադրության: Դուք նայում եք նրան նույնիսկ խուսափելով, վախենալով, որ հանակարծ կարող եք ոչ ճիշտ հարց տալ: Որովհետև դուք գիտեք, որ արդյունքը կարող է ցավոտ լինել: Իսկ դա նշանակում է, որ դուք արդեն սիրում եք:

Աղբյուրը՝ Soulpost

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
8 տարօրինակ նշան, որ դուք իրականում սիրահարվել եք
Երաժշտություն, որից էներգիա է հորդում և մարմինն է փշաքաղվում