Ձեզ եմ ուզում ներկայացնել մի հրաշալի կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, որը կոչվում է “Սինտել” (Sintel): Բայց նախ մի փոքր ֆիլմի ստեղծման մասին.
“Sintel” կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը թողարկել է Blender Foundation ոչ կոմերցիոն ընկերությունը: Ֆիլմի հիմնական նպատակը բաց ծրագրային կոդով Blender եռաչափ գրաֆիկայի ծրագրի զարգացումն ու տարածումն է: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2010թ-ին:
“Sintel”-ը դա Blender Foundation-ի թվով երրորդ պրոյեկտն է, որը ստեղծվել է հենց Blender եռաչափ գրաֆիկայի ծրագրով: “Sintel”-ը ստեղծվել է Ամստերդամում Blender Foundation-ի մասնաճյուղերից մեկում՝ Blender Institute-ում: Ֆիլմի վրա աշխատել են նկարիչներ և ծրագրավորողներ տարբեր երկրներից՝ Բելգիա, ԱՄՆ, Արգենտինա, Կանադա, Ֆրանսիա, Ավստրալիա, Գերմանիա:
Ֆիլմի վրա աշխատանքները սկսել էին դեռևս 2009 թ-ին: Պրոեկտի մտահաղացումը Թոն Ռոզենդալինն էր, որը Blender Foundation-ի ստեղծողն ու հիմնադիրն է: Սկզբնական եկամտի աղբյուրը դա հազարավոր ինտերնետ օգտվողների նվիրաբերություններն էին, իսկ հետագայում ավելացան նաև հովանավորներ:
Անիմացիոն ֆիլմը պատմում է Սինտել անունով մի աղջկա մասին, որը գնում է փնտրելու իր հրեշիկ Սքալսին: Մի խոսքով շատ հետաքրքիր և հուզիչ ֆիլմ է: Խորհուրդ եմ տալիս դիտել:
Դե ի՞նչ հարգելիներս: Հարմար տեղավորվեք, ահա և ֆիլմը.