Mediamag-ը Ձեզ է ներկայացնում 20-րդ դարի ամենա ոչմիանշանակ ընդունվող գիտնականներից մեկի, մեծագույն հոգեբան Զիգմունդ Ֆրեյդի (Զիգմունդ Ֆրոյդ) մեջբերումներից: Մեջբերումներ, որոնք կարող են միանշանակ չընդունվել, սակայն շատերում Դուք կգտնեք Ձեր համար օգտակար մտքեր.
1. Ձեր անձի մասշտաբը որոշվում է այն պրոբլեմի մեծությամբ, որն ունակ է Ձեզ հունից հանել:
2. Մինչ Ձեր մոտ դեպրեսիա և ցածր ինքնագնահատական ախտորոշելը, համոզվեք, որ դուք շրջապատված չեք ապուշներով:
3. Մարդուն երջանիկ դարձնելու խնդիրը դրված չէր աշխարհաստեղծման նախագծի հիմքում:
4. Այն ինչ անում եք անկողնում՝ գեղեցիկ է և բացարձակ ճիշտ: Միայն թե այն դուր գա երկուսիդ էլ:
5. Սեքսուալ շեղում կարելի է համարել միայն դրա իսպառ բացակայությունը: Մնացած ամեն ինչը՝ ճաշակի հարց է:
6. Այն պահից, երբ մարդը սկսում է մտորել կյանքի իմաստի և արժեքների մասին՝ արդեն կարելի է նրան հիվանդ համարել:
7. Առաջին մարդն, ով հայհոյեց քար նետելու փոխարեն՝ քաղաքակրթության հայրն էր:
8. Իդեալական, հարատև, ատելությունից զուրկ սեր գոյություն ունի միայն կախվածություն ունեցողի և թմրամիջոցների միջև:
9. Մենք ապրում ենք բավական տարօրինակ ժամանակներում և զարմանքով ընդգծում, որ պրոգրեսն ընթանում է բարբարոսության հետ մեկտեղ:
10. Որքան կատարյալ է մարդը դրսից, այնքան շատ դևեր կան նրա ներսում:
11. Երբ ինձ քննադատում են՝ ես կարող եմ ինձ պաշտպանել, բայց երբ գովում են՝ ես անզոր եմ:
12. Մենք երբեք այդքան անպաշտպան չենք, որքան այն ժամանակ, երբ սիրում ենք, և երբեք այքան դժբախտ չենք, որքան այն ժամանակ, երբ կորցնում ենք սերը:
13. Հիմարության առաջին ախտանիշը՝ ամոթի իսպառ բացակայությունն է:
14. Մարդիկ ավելի բարոյական են, քան մտածում են և ավելի անբարոյական, որքան կարող են պատկերացնել:
15. Մեր ներսում եղածի մեծ մասը չի գիտակցվում, իսկ այն, ինչ գիտակցվում է՝ իրական չէ:
16. Յուրաքանչյուր նորմալ մարդ իրականում նորմալ է կիսով չափ:
17. Երբեմն սիգարը՝ դա ուղղակի սիգար է: