«Խենթանալու բան է, երբ մտածում ես, թե որքան դժբախտ մարդ կա», – վերջերս փոդքաստներից մեկում նշել է աշխարհահռչակ դերասան և բոդիբիլդեր Առնոլդ Շվարցնեգերը: Նա նաև ընդգծեց, որ անձամբ ինքը միշտ երջանիկ է եղել, երբ օրական 5 ժամ մարզվել է կամ ցանկացած դժվարության ժամանակ։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Շվարցենեգերը պնդում է, որ միշտ պահպանել է դրական տրամադրվածությունը։ Ի՞նչն է օգնել նրան մնալ լավատես, չնայած անձնական անհաջողություններին և դժվար խնդիրներին, գրում է Inc-ը՝ հղում անելով աստղի «Եղիր օգտակար» գրքին:
Տղամարդը իր փիլիսոփայությունը սահմանում է չորս բառով՝ «Եղիր զբաղված, եղիր օգտակար»: Մայնութ համալսարանից հոգեբան Ջոն Գրուդան նշում է, որ այս կարգախոսը գիտականորեն հիմնավորված է և շատ ավելի խորն է, քան թվում է առաջին հայացքից։
«Այն (կարգախոսը) արտացոլում է մեր մարդկային փորձի ամենակարևոր կողմը՝ նպատակի զգացումը», – շարունակում է հոգեբանը՝ ընդգծելով, որ «հոգեբանական հետազոտությունները բազմիցս ընդգծել են նպատակասլացության և բարեկեցության միջև կապը։
Նպատակ կամ բովանդակալից առաջադրանք ունենալը կարող է դեպրեսիայի դեմ հակաթույն և երջանկության կատալիզատոր լինել:
Հարվարդի համալսարանի երջանկության հետազոտող Արթուր Բրուքսը համաձայն է դրա հետ: Big Think-ի տեսահոլովակում նա բացատրում է երջանկության մասին ամենամեծ սխալ պատկերացումներից մեկը, որ այն պարզապես զգացմունք է: Բրուքսը պնդում է, որ իսկական երջանկությունը զգացմունք չէ, այլ ավելի խորը բան: Նա ուսումնասիրել է տվյալներ միլիոնավոր մարդկանց մասին, ովքեր ունեն բարեկեցության ամենաբարձր մակարդակը, և յուրաքանչյուրն ունի կյանքում երեք ընդհանուր տարր՝ հաճույք, բավարարվածություն և իմաստ:
Նոբելյան մրցանակակիր և հոգեբան Դանիել Կանեմանը ավելացնում է, որ մարդիկ հավատում են, որ երջանկությունը հաճույքի մեջ է՝ ծովափնյա արձակուրդ կամ շոկոլադե տորթ։ Սակայն իրականում բավարարվածությունը գալիս է նպատակներին հասնելուց, ինչը հաճախ ջանք ու պայքար է պահանջում:
Հոգեբաններն ասում են, որ իրական երջանկությունը ցավի բացակայությունը չէ և ոչ միայն հաճույքի առկայությունը: Երջանկությունը նպատակի իրականացումն է։
Կարդացեք նաև՝ Մեծ հոգեբան Լիտվակի 22 կանոնները կփոխեն ձեր կյանքը․ բացում են ճանապարհ դեպի երջանկություն