Այս գեղեցկուհուն նկատել են «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովում և անմիջապես մոռացել քաղաքականության մասին։ Իսկ երբ հայտնի դարձավ, թե որպես ինչ է աշխատում՝ աղջիկը անմիջապես հայտնվեց սոցիալական ցանցերի և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։
Ծանոթացեք, նա Շու Սինն է (Shu Xin)՝ պատմության մեջ ամենահմայիչ թիկնապահը։ Շուն ծնունդով Արևելյան Չինաստանից է։ Իր երկրում նա ոչ մոդել է և ոչ էլ քարտուղարուհի։ Նա ժողովրդաազատագրական բանակի զինվոր է։ Ի դեպ, 2013թ. նա իր երկրում ընդգրկվել է ամենագեղեցիկ զինվորների տասնյակում։
Ազատ ժամանակ Շուն սիրում է պարել և երգել։ Ժողովրդական երգի մրցույթներից մեկում նա նույնիսկ գրավել է երկրորդ տեղը։
Չինական սոցիալական ցանցի մեկնաբանողներից մեկը գրել է.
«Ամուսնացեք նրա հետ և դուք այլևս երբեք չեք վախենա ուշ գիշերով տուն գնալուց՝ նա կհետևի, որպեսզի ձեզ հետ ամեն ինչ կարգին լինի»։