fbpx

Հետազոտությունները ապացուցում են. Որքան շատ շփվեք մայրիկի հետ, այնքան շատ նա կապրի

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ միայնությունը մեծ դեր ունի ծերացման ընթացքում։ Սոցիոլոգներն ու հոգեբանները ուսումնասիրել են 71 տարեկան ավելի քան 1500 մարդու և պարզել, որ անկախ սոցիալական ստատուսից, առողջական վիճակից և ֆինանսական դիրքից՝ միայնակ մարդիկ ավելի հաճախ են մահանում ավելի վաղ տարիքում։

Մեզ գնահատող և երջանիկ դարձնող մտերիմ մարդկանց, հարազատների, ընկերների հետ շփման պահանջը պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում։ Շատ հաճախ տարեց մարդիկ դուրս են մնում սոցիալական և ընտանեկան կյանքից, իրենց երեխաների և թոռների հետ կապված շատ պահեր են կորցնում։ Հենց այդ պատճառով է շատ կարևոր պահպանել նրանց հետ շփումները։

Փորձեք ոչ միայն այցելել, այլ նաև հաճախ հյուր հրավիրեք ձեր տարեց հարազատներին և բարեկամներին։ Բացի դրանից, շատ կարևոր է խրախուսել տարեց մարդկանց շփումները հասակակիցների հետ, հենց դրանում է կայանում ծերանոցների և հատուկ տարեցների համար նախատեսված խմբերի առավելությունը։

Այսօր երեկոյան հրավիրեք Ձեր տատիկին ընթրիքի։ Չէ՞ որ հարազատների հետ անցկացրած ժամանակը անգին է՝ նրանք ստանում են շփում և աջակցություն, նաև լիցքավորվում դրական լիցքերով, իսկ մենք ստանում ենք նրանց գրկախառնությունն ու իմաստությունը և նաև յուրահատուկ ընտանեկան բաղադրատոմսեր։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հետազոտությունները ապացուցում են. Որքան շատ շփվեք մայրիկի հետ, այնքան շատ նա կապրի
9 մանրուք, որոնք մարդու մասին կպատմեն ավելին, քան կարծում եք