fbpx

Ամենակարճ գրական գլուխգործոցները

Հակիրճության դասական օրինակ է Սպարտացիների պատասխանը Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպ II-ի նամակին , որը գրավել էր բազմաթիվ հունական քաղաքներ: Ֆիլիպը գրում է. «Խորհուրդ եմ տալիս ձեզ հանձնվել անհապաղ, քանի որ եթե իմ բանակը  մտնի ձեր հողեր՝ ես կոչնչացնեմ ձեր այգիները, կստրկացնեմ մարդկանց և կավերեմ ձեր քաղաքները»: Իսկ սպարտացիները նրան պատասխանում են մեկ բառով. «Եթե…»:

Վիկտոր Հյուգոն իր «Մերժվածները» վեպի ձեռագիրը ուղարկելով խմբագրություն, ուղեկցող նամակում գրում է.  «?», որին նույնպիսի լակոնիկ պատասխան է ստանում. «!»:

Ֆրեդերիկ Բրաունը աշխարհում ստեղծված սարսափ պատմություններից ամենակարճի հեղինակն է. «Աշխարհի ամենավերջին մարդը նստած էր սենյակում: Հանկարծ դուռը թակում են…»:

Հեմինգուեյը գրազ է գալիս, որ կհորինի պատմություն բաղկացած ընդամենը 6 բառից, որը կլինի ամենահուզիչը մինչ այժմ գրվածներից: Նա հաղթեց գրազը.«Վաճառվում է մանկական կոշիկներ: Չհագած» («For sale: baby shoes, never used.»):

Օ.Հենրին դառնում է հաղթող ամենակարճ սկիզբ, կուլմինացիա և ավարտ ունեցող պատմության համար. «Վարորդը վառեց ծխախոտը և կռացավ բենզինի բաքի վրա, որպեսզի տեսնի որքան բենզին է մնացել: Հանգուցյալը 23 տարեկան էր»:

Ամենակարճ ինքնակենսագրության մրցույթում հաղթեց մի ծեր ֆրանսուհի, որը գրել էր. «Առաջ ես ունեի հարթ դեմք և ճմրթված շրջազգեստ, իսկ հիմա՝ հակառակը»:

Անգլիայում ամենակարճ պատմության մրցույթ է հայտարարվում, որում պետք է հիշատակվեն՝ թագուհի, աստված, սեքս և գաղտնիք: Առաջին տեղ. «Օ՜, Աստված – բղավեց թագուհին, -ես հղի եմ և չգիտեմ թե ումից»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ամենակարճ գրական գլուխգործոցները
ԹՈՓ 12 «Ֆանտաստիկ կենդանիներ», որոնց գոյությանը դժվար է հավատալ