fbpx

Օրվա բաղադրատոմսը․ Շոկոլադե թխվածքաբլիթներ, որոնք կարելի է պատրաստել ընդամենը 20 րոպեում

Հավանաբար նույնիսկ ամենաջանասեր և պատասխանատու տնային տնտեսուհու մոտ էլ պատահել է դեպք, երբ տուն հյուրեր են գալիս, իսկ թեյի հետ ոչինչ չկա մատուցելու:

Եվ այսպես, եթե ցանկանում եք թեյի հետ մատուցելու արագ պատրաստվող որևէ բան, կարող եք պատրաստել հետևյալ շատ համեղ շոկոլադե թղվածքաբլիթները:

Բաղադրիչներ

Հավկիթ – 4 հատ

Ալյուր – 130 գ

Կակաո – 30 գ

Շաքարի փոշի – 90 գ

Սերուցքային կարագ – 50 գ

Փխրեցուցիչ – 1 թ․գ․

Հունական ընկույզներ – 1 բուռ

Կոկոսի կտորտանքներ

Եվ այպսես սկսենք: Ամեն ինչ չափազանց պարզ է: Հարեք շաքարի փոշին և հավկիթները մինչև ստանաք միասեռ զանգված: Հետո ավելացնում ենք ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը և սերուցքային կարագը: Բոլորը միասին մի լավ խառնում ենք գդալով: Ձեռքի մեջ պատրաստում ենք գնդիկներ և մի փոքր տափակեցնում, ինչպես կոտլետները: Յուրաքանչյուր թխվածքաբլիթի կենտրոնում տեղադրում ենք մեկ կտոր հունական ընկույզ և վրան ցանում կոկոսի կտորտանքները: Տեղադրում ենք նախապես տաքացված ջեռոցում (180 աստիճան)՝ 25 րոպե:

Այս թխվածքաբլիթները չափազանց համեղ են և որակյալ: Խորհուրդ ենք տալիս․․․


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Օրվա բաղադրատոմսը․ Շոկոլադե թխվածքաբլիթներ, որոնք կարելի է պատրաստել ընդամենը 20 րոպեում
Ընկույզի պատիճը՝ մի շարք առողջական խնդիրների դեմ (տեսանյութ)