Հավանաբար նույնիսկ ամենաջանասեր և պատասխանատու տնային տնտեսուհու մոտ էլ պատահել է դեպք, երբ տուն հյուրեր են գալիս, իսկ թեյի հետ ոչինչ չկա մատուցելու:
Եվ այսպես, եթե ցանկանում եք թեյի հետ մատուցելու արագ պատրաստվող որևէ բան, կարող եք պատրաստել հետևյալ շատ համեղ շոկոլադե թղվածքաբլիթները:
Բաղադրիչներ
Հավկիթ – 4 հատ
Ալյուր – 130 գ
Կակաո – 30 գ
Շաքարի փոշի – 90 գ
Սերուցքային կարագ – 50 գ
Փխրեցուցիչ – 1 թ․գ․
Հունական ընկույզներ – 1 բուռ
Կոկոսի կտորտանքներ
Եվ այպսես սկսենք: Ամեն ինչ չափազանց պարզ է: Հարեք շաքարի փոշին և հավկիթները մինչև ստանաք միասեռ զանգված: Հետո ավելացնում ենք ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը և սերուցքային կարագը: Բոլորը միասին մի լավ խառնում ենք գդալով: Ձեռքի մեջ պատրաստում ենք գնդիկներ և մի փոքր տափակեցնում, ինչպես կոտլետները: Յուրաքանչյուր թխվածքաբլիթի կենտրոնում տեղադրում ենք մեկ կտոր հունական ընկույզ և վրան ցանում կոկոսի կտորտանքները: Տեղադրում ենք նախապես տաքացված ջեռոցում (180 աստիճան)՝ 25 րոպե:
Այս թխվածքաբլիթները չափազանց համեղ են և որակյալ: Խորհուրդ ենք տալիս․․․