Գրեթե ամեն օր, եթե ոչ ամեն օր, մենք օգտագործում ենք «@» (շնիկ) նշանը։ Չէ՞ որ բոլորն էլ ունեն էլեկտրոնային փոստ։
Իսկ Դուք երբևէ մտածե՞լ եք թե ինչու է «@» նշանը կոչվում հենց «շնիկ»։ Այս անվանումը այնքան սերտորեն է կապվել այդ նշանի հետ, որ շատ քչերը կարող են այն ներմուծելով սեփական e-mail-ում՝ պատկերացնել իրական շուն։
Իրականում «@» նշանը կոչվում է «Առևտրային էտ»։ Այն գոյություն ուներ նախքան համակարգչային դարը։ Օրինակ, ԱՄՆ-ում այս նշանը օգտագործվում էր նույնիսկ տպագրական մեքենաներում։ Այն լայն տարածում գտավ տարատեսակ առևտրային հաշվարկներում, որտեղ փոխարինում էր «հետևյալ գնով» (at the rate) արտահայտությանը։ Իսկ նամակներում այդպիսի նշանի հայտնվելը՝ արմատներով հասնում է մինչև միջնադար, որտեղ օգտագործվում էր լատիներեն «ad» նախդիրի կրճատման համար, որը կարող էր նշանակել «վրա», «մեջ» և «հարաբերություններում» բառերը։
ԱՊՀ-ում այս նշանը լայն տարածում գտավ համակարգիչների ներդրմամբ։ Մի անգամից սկսեցին նշանին անուն հորինել։ Ստեղծագործական պրոցեսի ընթացքում այն առաջարկեցին անվանել «ականջ», «կախիչ», «գորտ» և այլ բառերով։ Բայց արդյունքում նրա հետ կապվեց «շնիկ» բառը։ «Բայց ինչո՞ւ հենց շնիկ», – կհարցնեք Դուք։
Կա վարկած, ըստ որի, ինչ-որ մեկին այս նշանը իրոք հիշեցրել է կծկված քնած շան։ Այլ վարկածով, իբր «էտ» բառի արտաբերումը հիշեցնում է շան հաչոցի։
Արդյունքում ամենահավանական վարկածը՝ Adventure հին համակարգչային խաղն է։ Այն խաղում էին շատ հին համակարգիչներում։ Խաղում արգելքները, հրեշները և գանձերը նշանակվում էին տպագրական նշաններով։ Օրինակ, խաղի լաբիրինթը կազմված էր «!», «-» և «+» նշաններից։ Իսկ շրջագայության ժամանակ, խաղում հնարավորություն կար հետախուզության ուղարկել շանը, որը, ի դեպ, նշանակվում էր հենց այդ նույն «@» նշանով։
Քանի որ այդ խաղը մեծ հանրաճանաչություն էր վայելում, ապա պարզ է դառնում, թե որտեղի՞ց է առաջացել այդ անվանումը։