fbpx

Գիտնականները պարզել են, որ շները հասկանում են ամեն ինչ՝ ինչ մենք ասում ենք

Գիտեի՞ք արդյոք, որ այս կենդանիները կարող են լեզու սովորել և ընկալել այն ինչպես ըստ արտասանության, այնպես էլ ըստ ինտոնացիայի։ Mediamag.am-ը ցանկանում է կիսվել ձեզ հետ հետաքրքիր գիտական բացահայտմամբ։

Science հեղինակավոր գիտական ամսագրում նկարագրելով իրենց եզրահանգումները՝ գիտնականները ցույց են տվել, որ շները բառերը հասկանալու համար օգտագործում են գլխուղեղի նույն հատվածները՝ ինչ մարդիկ։

Հետազոտության համար 13 կենդանիներ վարժեցվել են անշարժ պառկելուն ՄՌՏ սքաներում։ Նույն ժամանակ նրանք լսում էին իրենց տերերի ձայները։

16880215-extra_large-1472557240-cover-image-1472632498-650-3b2c668014-1472645010

Շները լսում էին գովասանքի խոսքեր՝ արտասանված դրական ինտոնացիայով, նույն բառերը՝ չեզոք ինտոնացիայով և հետո նույն բանը արդեն չեզոք բառերով։

Պարզվել է, որ ձախ կիսագունդը ունակ է տարբերել բառերը՝ անկախ ինտոնացիայից։ Դա նշանակում է, որ շները լսողությամբ կարող են տարբերել բառերը՝ ինչպես դրական, այնպես էլ չեզոք և յուրաքանչյու ինտոնացիայով։ Նրանք հասկանում են դրանց իմաստը։

Նույն ժամանակ աջ կիսագնդի հաստվածը պատասխան է տալիս ինտոնացիայի հասկանալու համար և կարծես այն էմոցիոնալ կերպով լրացնում է բառերը։

16880165-2016-08-31112103-1472632546-650-d4e2bc3255-1472645010

Հետազոտության հեղինակներից մեկը՝ Անթիլա Էնդկինսը բացատրում է. «այս հետազոտությունը ցույց է տալիս, որ շան ուղեղը վերլուծում է ոչ միայն այն ինչ մենք խոսում ենք և ինչպես ենք դա անում, այլ նաև իր մեջ միաձուլում է ինֆորմացիայի երկու տեսակ, որպեսզի հաղորդի միասնական իմաստ»։

Այդ պատճառով հաճախ խոսացեք ձեր կենդանիների հետ։ Չէ՞ որ նրանք հրաշալի լսողներ են։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գիտնականները պարզել են, որ շները հասկանում են ամեն ինչ՝ ինչ մենք ասում ենք
Թեստ. Անձի ո՞ր էմոցիոնալ տիպին եք պատկանում