fbpx

Ինչպե՞ս հանգստանալ մի քանի շնչով։ Բուդիստական վանականների տեխնիկան

Մենք գտել ենք Ձեզ համար մի քանի պարզ վարժություն, որոնք ընդամենը մի քանի շնչով կհանգստացնեն Ձեր քայքայված նյարդերը։ Այս տեխնիկան ստուգված է և այն հրաշալի աշխատում է։

Շնչառական վարժությունների յուրաքանչյուր մեթոդ, որոնք միտված են հանգստացնելուն, հիմնվում են խորը և համաչափ շնչառության վրա։

Սթրեսից ազատվելու համար նախատեսված շնչառական վարժությունների հիմնական օրենքները

  • Յուրաքանչյուր շնչառական վարժություն կատարվում է կամ կանգնած կամ նստած, որպեսզի մեջքը լինի բացարձակ ուղիղ վիճակում։
  • Այսպիսի վարժություններ կատարելը խորհուրդ է տրվում փակ աչքերով, դիմելով մեդիտացիայի տեխնիկային, պատկերացնելով հաճելի բնության տեսարաններ և կերպարներ։
  • Կարևոր է ամբողջությամբ կենտրոնանալ շնչելու և արտաշնչելու պրոցեսի վրա։
  • Կարևոր է ոչ միայն գիտակցությունն ազատել բացասական մտքերից, այլ ամբողջությամբ թուլացնել բոլոր մկանները։ Հատկապես պետք է ուշադրություն դարձնել ուսերին, պարանոցին և դեմքին, որտեղ մկանները առանձնապես ավելի շատ են լարված։
  • Նյարդերը հանգստացնող վարժությունները պետք է կատարել 5-ից 10 անգամ։ Պետք չէ ծանրաբեռնվել։
  • Շնչելու ընթացքում պետք է պատկերացնել թե ինչպես է ամբողջ մարմինը թթվածնի հետ մեկտեղ լցվում նոր մաքուր էներգիայով և հանգստությամբ։
  • Երբեմն շնչառական վարժությունների ընթացքում, մտքում պետք է կրկնել. «Ես հանգիստ եմ», «Ես հանգստանում եմ», «Ես թուլանում եմ»…

1. Սթրեսից արագ ազատվելու համար

Պետք է կարճ և հարաբերական խորը շունչ քաշել։ Հետո պետք է 4 վայրկյան պահել շնչառությունը, որից հետո կատարել խորը, երկարատև ամբողջական արտաշնչում։ Դրանից հետո հետևում է 5 վայրկյանանոց դադարը և հետո հերթական անգամ թոքերը թթվածնով լցնելու վարժությունը։

2. Գիտակցության մաքրման և թուլացնելու համար

Ձեռքի մեկ ափը դրվում է ճակատին, իսկ մյուսը ծոծրակին։ Այդ դիրքը նպաստում է գլխի այդ մասերի արյան շրջանառությանը՝ օգնելով միտքն ու գիտակցությունը մաքրել տագնապներից, լարվածությունից, սթրեսային վիճակում բացելով լուծումների նոր ճանապարհներ։ Չկտրելով ափերը, համաչափորեն շնչեք և արտաշնչեք՝ դրանց արանքում կատարելով ոչ երկարատև շնչառության պահումներ։

3. Նյարդերը հանգստացնելու համար

  • Ամբողջական շունչ քաշելուց հետո հարկավոր է ուժեղացված և խորը արտաշնչել ամուր սեղմված շրթունքների արանքից։ Ընդ որում, արտաշնչումը կատարվում է կարծես  չափաբաժիններով, օդը դուրս է մղվում ներսից։
  • Այստեղ պետք է առաջացնել արհեստական հորանջ։ Առավելագույնս մեծ բացելով բերանը, այնպես որպեսզի ստորին ծնոտում լարվածություն զգացվի, հարկավոր է սահուն շունչ քաշել, զգալով թե ինչպես է թոքերը լցվում օդով։ 2 վարկյան պետք է պահել շնչառությունը, իսկ հետո առանց շտապելու համաչափ արտաշնչել։
  • Լիաթոք շունչ քաշելով, առանց արտաշնչելու, պետք է թողնել օդը բաց բերանով։ Շրթունքները պետք է շրջանաձև տեսք ընդունել։ Արտաշնչումը կատարվում է չափաբաժիններով, հրումներով։ Արտաշնչելու սկզբնական ֆազը ամենաերկարն է, հետզհետե թոքերից դուրս եկող օդը պետք է պակասի։ Ավարտելուց հետո պետք է 5-10 վայրկյան դադար վերցնել և հետո կրկնել վարժությունը։

Այս պարզ վարժությունները մեզ սովորեցնում են, որ ամբողջական հանգստության համար բավարար է ընդամենը մի քանի շունչը։

Աղբյուրը՝ adme.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Ինչպե՞ս հանգստանալ մի քանի շնչով։ Բուդիստական վանականների տեխնիկան
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ հոգեբան եք դուք