Twitter-ի բազմաթիվ հավելումների մեջ ավելացել է ևս մի նոր հիթ՝ ծառայություն, որը թույլ է տալիս կարդալ Թվիթերի պարունակությունը օֆլայն՝ զուգարանի թղթի վրա, այնպիսի տեսքով ինչպիսին սովոր են տեսնել թվիթերյան օգտատերերը: Ծառայությունը կոչվում է Shitter և այն առաջարկում է տպել թվիթերի պարունակությունը զուգարանի թղթի վրա: Կարելի է տպել ինչպես անձնական հաղորդագրությունները, այնպեսել ընկերների ժապավենները:
1 պատվերին տպագրվում է 4 փաթեթ: Այդպիսի տպագրությունը արժի 35 դոլլար, որի մեջ մտնում է հարկերն ու առաքումը: Խոսք են տալիս կատարել առաքում ամբողջ աշխարհում:
Ի դեպ նոր ծառայությունը գնահատել է հայտնի ներդրող Howard Lindzon-ը, ով իր թվիթերում գրել է, որ պատրաստ է մեծ ներդրումներ կատարել Shitter-ում: Ծառայության հեղինակները առայժմ չեն պատասխանել: