Շախմատը՝ խաղ է, որը կսովորեցնի ձեզ լինել ոչ միայն համբերատար…
Շախմատում օրենքներն ու մեխանիզմները հեռու չեն կյանքի սկզբունքներից: Դուք կհամոզվեք դրանում ամեն խաղացած պարտիայից հետո:
Ընտրություն բազմաթիվ տարբերակներից
Տախտակի վրայի գրեթե յուրաքանչյուր իրավիճակ՝ ընտրություն է բազմաթիվ տարբերակներից: Եթե դուք ձգտում եք հաղթել՝ պետք է կանխատեսեք մի անգամից մի քանի հնարավոր լուծումներ: Հավատում եք, թե ոչ, բայց շախմատում քայլի ամենաակնհայտ տարբերակից օգտվում են ոչ թե 99%, այլ ընդամենը 50% դեպքերում:
Համբերություն
Շախմատը չի հանդուրժում չմտածված, շտապ քայլեր, ինչպես և կյանքը: Մի շտապեք քայլը փոխանցել մրցակցին: Կշռեք բոլոր տրված հնարավորությունները և հիշեք, որ շանսերը կանխատեսել, թե ինչ կպատասխանի մրցակիցը 50% է:
Հայացք կողքից
Դուք դնում եք ձեզ մրցակցի տեղը, փորձելով հասկանալ նրա մտքերի ընթացքը, փորձելով որոշել այն սխեման և նպատակները, որով նա առաջնորդվում է: Հասկանալով դրանք, դուք ավելի արդյունավետ կկարողանաք պաշտպանվել նրա ճնշումներից: Եթե դուք տարված լինեք սեփական քայլերով (բառացիորեն չնկատելով ձեզ շրջապատող ֆիգուրները), ապա հեշտությամբ մահացու հարված բաց կթողնեք:
Հաղթողի մտածելակերպ
Յուրաքանչյուր պարտիա պետք է սկսվի հաղթանակի հավատով: Դա հենց դրական տրամադրվածությունն է: Հրաժարվեք դատարկ քայլերից: Ձեր գործողությունները կարող են սխալ լինել, բայց նրանք միևնույն է պետք է ուղղված լինեն դեպի նպատակ: Եվ երբեք աչքաթող մի արեք ժամանակը: Ժամանակի իզուր կորուստը կարող է արդարացված լինել միայն այն դեպքում, երբ այն մտնում է ձեր խորամանակ պլանների մեջ:
Երախտագիտություն
Շնորհակալություն հայտնեք մրցակցին հետաքրքիր և դիպուկ խաղի համար: Մի թաքցրեք, որ հաճույք ստացաք խաղացած պարտիայից և թույլ մի տվեք հպարտությանը ինչ-որ կերպ ազդել ձեր ճիշտ վարվեցողության վրա:
Կարողանալ պարտվել
Կարողացեք պարտվել առանձին պարտիաներում: Հիշեք, դուք կարող եք սկսել նոր խաղ, որում կհաղթեք շնորհիվ նախորդում թույլ տված սխալների: Վերաբերվեք այդ ամենին փիլիսոփայորեն:
Հաճույք
Ուրախացեք խաղի ընթացքից: Շախմատը՝ ինչպես կյանքը, դա պրոցես է, առաջընթաց դեպի նպատակ: Ձեր խնդիրն է գնալ դեպի այդ նպատակ թեթև և հաճույքով: Հաղթանակը՝ յուրաքանչյուր խաղի կարևոր բաղադրիչն է: Բայց դա միշտ կարճ, սակայն շատ քաղցր և ցնծությամբ լի պահ է: Սակայն կյանքը, որում հաճույքի հիմնական մասը գալիս է հենց այդ հաղթանակներից, մի՞թե լի չէ տաղտկությամբ: