Սուր փշի նման խրվել է սրտումս մի շատ թանկ անուն:
Իր սուր փշերով նա ծակում է ինձ ու խիստ ցավեցնում։
Ու տարեց տարի անունն այդ հրաշք էլ ավելի խորն է մխրճվում
Ու ցավն այդ ծակող ու անտանելի, ինձ դեպ խենթության գիրկն է ուղեկցում։
Սուր փշի նման մխրճվել է լեզվիս մի անգին անուն,
Եվ հիմա ամեն բառիս հետ, հառաչանքի պես այն դուրս է թռչում։
Փշե պսակս է կամ խաչը կյանքիս, որը տրված է ինձ որպես պատիժ։
Մի քաղցր անուն ճակատագրի պես գրվելէ հավերժ կնճռոտ ճակատիս։
07.01.2012 © Արխանգելո
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓