fbpx

Շատ հետաքրքիր փաստեր, որոնք կդրդեն ձեզ մտորել տվյալ փաստի շուրջ

Ձեզ ենք ներկայացնում 7 հետաքրքիր փաստ, որոնք կդրդեն ձեզ մտորել տվյալ փաստի շուրջ։

1.  Մի անգամ անգլիացի մաթեմաթիկոս Աբրահամ դե Մուավրը նկատեց, որ օրական  իր քնի ժամը ավելանում է 15 րոպեով: Նա կազմեց թվաբանական պրոգրեսիա` որոշելու համար այն օրը, երբ իր քնի տևողությունը կհասնի 24 ժամի: Դա 1754 թվականի նոյեմբերի 27 – ներ, և հենց այդ օրը նա մահացավ 87 տարեկան հասակում:

 

2.  Աշխարհի  ամենախորը  իջվածքը  ոչ  թե  Մարիանյան  իջվածքն  է,  այլ  Ռուսաստանի  ամենա  հյուսիս-արևելքում  գտնվող  մարդածին  Կոլսկի  հորատանցքը,  որը  մոտ  1.3  կիլոմետրով  ավելի  խորն  է  Մարիանյան  իջվածքից,  չնայած  նրան,  որ  հորատանցքը  մարդու  կողմից  փորված  ամենախորը  փոսն  է,  սակայն  նրա  վրա  ծախսվել  է  այնքան  մեծ  գումարներ,  որոնք  կբավականացնեին  Լուսին  թռչելու  և  երկիր  վերադառնալու  համար:  Հորատումները  կանգ  են  առել  այն  կետում,  որտեղ  ջերմաստիճանը  հասնում  էր  177  աստիճան  ըստ  ցելսիուսի  և  սարքը  որը  կատարում  էր  հորատումը  պոկվել  և  ընկել  է  այդ փոսը`  փակելով  ճանապարհը,  այնուհետև  նրանք  շարունակել  են  կողքից  փորել,  սակայն  տեղի  է  ունեցել  նույնը  և  այդպես  մի  քանի  անգամ  շարունակ,  բացի  դրանից  այնտեղ  այնքան  տաք  էր,  որ  փորված  ապարները  հալչում  և  ետ  էին  լցվում: Ճիշտ  է,  այն  ունեցել  է  12226  մետր  խորություն,  սակայն  ուներ  մոտ  կես  մետրի  հասնող  լայնություն:

 

 

3.  Առաջիններից,  ով  համոզված  էր  երկրի  գնդաձև  լինելու  մասին  եղել  է  հին  հույն  փիլիսոփա  Փյութագորասը:  Պարզապես  նա  դրանում  համոզված  է  եղել  այն  ժամանակ,  երբ  նկատել  է  նավի  մոտենալը   հեռվից  ափին:  Շատ  հեռվում  սկզբից  երևում  է  նավի  կայմերը,  իսկ  հետ  նոր  նավախելը:  Իսկ  Ֆերնանդ  Մագելանը  դրանում  համոզվել  է  այն  ժամանակ,  երբ  սկսել  է  համաշխարհային  ճամփորդությունը  նավով  օվկիանոսներում:

4.  Միլիոնավոր  տարիներ  առաջ  ապրած  գրեթե  բոլոր  կենդանիները  ունեցել  են  վիթխարի  չափսեր:  Օրինակ  ներկային  կոկորդիլոսների  նախնինը`  սարկոզուխը  ( լատ.  sarcosuchus )  ունեցել  է  12  մետր  երկարություն,  8  տոննա  քաշ  և  ապրել  է  112  միլիոն  տարի  առաջ:  Կամ  ասենք  շնաձկների  նախնինը`  մեգալոդոնը  (լատ.  megalodon ),  որը  նշանակում  է  “մեծ  ատամ”  և  այն  ունեցել  է  18  մետր  երկարություն  ու  ապրել  է  28 – 2.6  միլիոն  տարի  առաջ:  Իսկ  45 – 33  միլիոն  տարի  առաջ  ապրած  պինգվինների  նախնին`  անթրոպորնիսը  ( լատ. antropornis )  ունեցել  է  մոտ  2  մետր  հասակ  և  100  կգ  քաշ:  Այս  շարքը  կարելի  շատ  երկար  շարունակել:  Պարզապես  այն  ժամանակ  թթվածինը  ավելի  մաքուր  է  եղել  և  մոտ  2 – 3  անգամ  շատ  ու  խիտ,  բացի  դրանից  այն  ժամանակ  ջուրը,  ծառերի  վրայի  բարիքները  ավելի  անարատ  են  եղել  և  կենդանիները  դրանցով  սնվելիս  ունեցել  են  այսպիսի  մեծ  չափսեր  և  ավելի  երկար  են  ապրել:  Ներկայիս  այս  ամենի  համար  մարդն  է  մեղավոր,  որը  տիեզերքը  ուսումնասիրելու  համար  տիեզերանավեր  է  ուղարկում  տիեզերք`  կամաց – կամաց  քայքայելով  օզոնի  շերտը,  որը  առաջ  է  բերում  ջերմաստիճանի  տաքացում  և  համաշխարհային  օվկիանոսի  մակարդակի  բարձրացում,  ստեղծում  է  քիմիական  գործարաններ,  աղտոտելով  թթվածինը,  ջուրը  և  սնունդը:  Եվ  վերջի  վերջո  չմոռանանք  ֆաբրիկաները,  գործարանները,  ատոմակայանները,  որոնք  նույնպես  դառնում  են  աղտոտման  պատճառ:

  

5.  Գոյություն  ունի  «գուգոլոգիա» անվանումով մաթեմաթիկական  ուսմունք,  որի  նպատակն  է  ուսումնասիրել  և  անվանակոչել  հսկայական,  վիթխարի  մեծ  թվերը:  Օրինակ  դուք  գիտեիք,  որ  հաստատված  ամենամեծ  թիվը  դա  Sasquatch  անվանումով  թիվն  է,  որը  հայտնաբերվել  է  2017  թվականի  մարտի  27 – ին:  Այն  այնքան  մեծ  է,  որ  նրանից  այնկողմ  այլևս  թիվ  դեռ  չեն  կարողանում  գտնել:  Բոլորսել  երևի  լսած  կլինենք  գուգոլ  ( googol )  թիվը,  որը  գրվում  է  10^100  տեսքով,  դա  նշանակում  է,  որ  1 – ից  հետո  գրվում  է  100  հատ  զրո  կամ  10 – ի  100  աստիճան,  իսկ  գուգոլպլեքսը  դա  10 – ի  գուգոլ  աստիճանն  է  կամ  1 – ից  հետո  գրվում  է  գուգոլ  հատ  զրո:  Կա  նաև  ” գուգոլ ” – ի  ընտանիք`  այդպես  է  կոչվում  ” գուգոլ ”  թվերի  անվանումների  շարքը:
Գոյություն  ունի  Գիգգոլ  ( Giggol )  անվանումով  թիվ,  որը  գրվում  է   10↑↑100  կամ  E1#100  կամ  100!1  տեսքերով:  Ու  կա  BIGG  անվանումով  թիվ,  որը  գրվում  է  200?  տեսքով:  Կա  նաև  գուգոց  ( Googoc )  անվանումով  թիվ,  որը  գրվում  է  200↑100  տեսքով  և  կա  գուգոլիլիոն  ( Googolillion  կամ   decitriotriacontillion),  որը  գրվում  է  10^6*10^100  տեսքով:
Կան  նաև  շատ  ծիծաղելի  և  անիմաստ  երկար  ու  հիմար  թվերի  անվանումներ`  օրինակ
Trecentretriginmilliamilliamilliatrecentretriginmilliamilliatrecentretriginmilliatrecenduotrigintillion  անվանումով  թիվը,  որը  գրվում  է  10^999,999,999,999  տեսքով:  Կամ  ասենք  Latinlatinmyllionalatinmyllionlatinmyllionayllionalatinmyllionlatinlatinmyllionalatinmyllionlatinmyllionayllionayllion – ը,  որը  գրվում  է  10↑↑10↑↑200,000,00110↑↑10↑↑200,000,001  տեսքով:
Այս  բոլորը  համեմատած  Sasquatch – ի  հետ  թզուկ  թվեր  են,  սակայն  իրականում  շա՜տ  մեծ  են:

6.  2000  թվականի  մարտին  Անտարկտիդայի  սառցադաշտերից  մեկից  պոկվեց  աշխարհի  ամենամեծ  այսբերգը`  B-15 – ը:  Այն  ունի  մոտ  11,000  քկմ,  և  295 x 37  կմ  չափս,  Որպեսզի  պատկերացնեք  նրա  չափսը,  ապա  այն  մոտ  Արցախի  (ԼՂՀ)  կամ  Ջամայկա  կղզու  չափսն  ունի:  Պատկերացնումեք  այդպիսի  վիթխարի  չափսի  այսբերգի,  դա  կարծես  սառցե  լողացող  կղզի  լինի  օվկիանոսում:

 

7.  Իրականում  Սև  ծովը  եղել  է  լիճ,  այն  մոտ  7,500  տարի  առաջ  եղել  է  մոլորակի  վրա  ամենամեծ  և  ամենախորը  քաղցրահամ  լիճը,  բայց  այդ  ժամանակներում  նրա  մակարդակը  ներկայիս  մակարդակից  ցածր  է  եղել  մոտ  100  մետրով:  Սառցե  դարաշրջանի  ավարտին  համաշխարհային  օվկիանոսի  մակարդակը  սկսել  է  բարձրանալ,  որի  հետևանքով  առաջացել  է  Բոսֆորի  նեղուցը,  որի  պատճառով  հեղեղվել  է  մոտ  100,000  քկմ  տարածք,  այդ  թվում  նաև  բերի  հողեր,  որոնք  մշակվում  էին  ռամիկ  ժողովրդի  կողմից:  Բոսֆորի  նեղուցի  առաջացումից  հետո  աղի  ջուրը  սկսվել  է  լցվել  Սև  ծովը,  որից  հետո  աղի  և  քաղցրահամ  ջրերի  միմյանց  հետ  լուծվելուց  հետո  սկսելե  ծովի  ընդերքում  ակտիվանալ  ծծմբաջրածնային  թունավորումը:  Այդ  պատճառով  է,  որ  ծովում  մոտ  300 – 350  մետրից  սկսված  գրեթե  կյանք  չկա  և  դա  այն  դեպքում,  երբ  ծովի  միջին  խորությունը  մոտ  1240  մետր  է,  իսկ  ամենախորը  կետինը  2210  մետր:

Ներքոբերյալ  նկարում  պատկերված  է  Սև  ծովի  տեղում  նախկինում  գոյություն  ունեցած  ենթադրյալ  լճի  ուրվագիծը.

Հրապարակման ներկայացրեց՝ Արսեն Վարդանյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Շատ հետաքրքիր փաստեր, որոնք կդրդեն ձեզ մտորել տվյալ փաստի շուրջ
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ այս նշանները կարող են կառավարել այլ մարդկանց և նույնիսկ ձեզ