fbpx

Մի պահ մոռանում ենք Արմենչիկին, օդնոկլասնիկները և անդրադառնում ենք Շարականներին. բժշկում ենք մեր հոգիները

Վերնագիրը պատահական չեմ ընտրել: Այո անհարիր է Շարական բառը  գրել թեկուզ վերնագրում գրած մնացած բառերի կողքին, բայց հիմա փորձեմ բացատրել վերնագրի իմաստը. Ցավոք այսօր երիտասարդ սերնդի և ոչ միայն երիտասարդների ճաշակի և հետաքրքրությունների կտրուկ անկում է նկատվում: Հետզհետե խորանում է մարդկային հոգու և սրտի դատարկությունը՝ մարդը վերածվում է գազանի: Այդ ամենից փրկություն կա, հավատացեք ինձ, այն կա:

Հարգելիներս, սիրելիներս խնդրում եմ ես Ձեզ՝ մի պահ մոռացեք ֆեյսբուք, գուգլ, օդնոկլասնիկի, մոռացեք Ձեր իմացած երգերն ու երգիչներին, մի պահ մոռացեք նյութականը: Փորձեք գոնե շաբաթը մեկ մի քանի րոպե լսել Հայկական Շարականներ: Հասկանում եմ սկզբի համար միգուցե շատ դժվար լինի Ձեզ համար, միգուցե այն ասոցացվի սգո հետ, բայց հավատացնում եմ Ձեզ այն սգո հետ կապ չունի: Բացե՛ք Ձեր սրտերն ու հոգիները և միացրե՛ք Շարական երաժշտություն և հավաստիացնում եմ Ձեզ, որ որոշ ժամանակ անց Դուք ինքներդ կնկատեք, թե որքան է բժշկվել, ամրացել Ձեր սիրտն ու հոգին, կզգաք թե որքան է փոխվել Ձեր աշխարհիկ հայացքները:

[stextbox id=”info”]Շարական, հայ միջնադարյան հոգևոր երգ է, օրհներգություն։ Երգվում է եկեղեցական տոների ժամանակ։ Յուրաքանչյուր տոն ունի երգերի առանձին շարք, որից և ծագում է «շարական» անունը։[/stextbox]

Դե ի՞նչ. Հիմա կատարեք Ձեր առաջին փորձը: Չեմ հավատում, որ այն Ձեզ դուր չի գա. Լուսինե Զաքարյան – Ու՞ր ես մայր իմ.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մի պահ մոռանում ենք Արմենչիկին, օդնոկլասնիկները և անդրադառնում ենք Շարականներին. բժշկում ենք մեր հոգիները
Թեստ, որը Ձեր երևակայության հիմա վրա կպատմի թե ինչպիսի մարդ եք Դուք