fbpx

Լևոն Շանթ – Հին Աստվածներ

Արդեն երկու օր է իմ բլոգ է մտնում մի մարդ, իսկ միգուցե մեկ չէ այլ մի քանիսը, որոնք google-ում որոնել են Լևոն Շանթի «Հին Աստվածները» և հայտնվել իմ բլոգում:

Եվ քանի որ առաջին հերթին Լևոն Շանթի «Հին Աստվածներ» դրաման ես համարում եմ համաշխարհային հանճարեղ գլուխգործոց և երկրորդ, ինչու՞ ոչ, որպեսզի բլոգիս այցելուները (թեկուզ հանկարծակի) հուսախաբ չլինեն՝ ուզում եմ մի փոքր լրացնել այդ բացը և տեղադրել այդ հանճարեղ գործից մի փոքրիկ մաս: Առաջինը անիմացիոն հոլովակ է Վահրամ Փափազյանի հանճարեղ ասմունքով: Հոլովակի ռեժիսյոր-նկարիչն է Նաիրա Մուրադյանը և երկրորդը արդեն տեքստային տարբերակով:

Նաև հույս ունեմ, որ շատ շուտով ինձ կհաջողվի տեղադրել Լևոն Շանթի «Հին Աստվածներ» դրամայի ամբողջական տարբերական, քանի որ ինչքան որ համացանցում ման եկա, այն ոչ մի տեղ չկարողացա գտնել: Իսկ կարծում եմ այս ստեղծագործությունը արժան է, որպեսզի բոլորը կարդան ու հիանան:

Դե ի՞նչ, վայելեք.

 

Հին աստվածներ

Իջե՛ք, իջե՛ք, երազներ,
իջե՛ք զգո՜ւյշ,երազներ,
շոյո՛ղ, անո՜ւշ,երազներ,
իջե՛ք քնքո՜ւշերազներ:
Ծաղիկ, կանաչ, թարմ հյուսեր,
բախտի կարկաչ ու հույսեր.
դող ու անցուկ ու կարող,
ծածուկ արցունք ծարանոտ.
խելքի, մտքի հակասում,
միշտ նո՛ր կյանքի սպասում…
Իջե՛ք, իջե՛ք, երազներ,
իջե՛ք զգո՜ւյշ, երազներ,
շոյո՛ղ, անո՜ւշ, երազներ,
իջե՛ք քնքո՜ւշ երազներ:
Գգվանք, ժպիտ, գույն ու բույր
աչեր վճիտ ու համբույր.
իղձեր անվերջ, անմեկին,
տագնապ ու տենչ մոլեգին.
օրոր, գրգիռ ու հույզեր,
սրտի թրթիռ, երգ ու սեր …
Իջե՛ք, իջե՛ք, երազներ,
իջե՛ք զգո՜ւյշ, երազներ,
շոյո՛ղ, անո՜ւշ, երազներ,
իջե՛ք քնքո՜ւշ երազներ:
Աստղեր թովիչ, բոց ու կայծ,
ցնորքներ վառ ու առկայծ.
հավատ ուժի, մեծություն,
փառքի, կամքի գոյություն.
շռինդ, թնդյուն, հպարտանք,
իմաստություն…
բյո՛ւր պատրանք:
Իջե՛ք, իջե՛ք, երազներ,
իջե՛ք զգո՜ւյշ, երազներ,
շոյո՛ղ, անո՜ւշ, երազներ,
իջե՛ք քնքո՜ւշ երազներ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Լևոն Շանթ – Հին Աստվածներ
Գրում են բլոգի ընթերցողները. Martens-ի ստեղծագործությունը