fbpx

Այս շաբաթվա Ձեր հորոսկոպը․ ինչ են պատրաստել աստղերը յուրաքանչյուր Կենդանակերպի համար

Ամառային էմոցիաներ, հրաշալի եղանակ և բազմաթիվ արկածներ: Ի՞նչ է սպասվում յուրաքանչյուր Կենդանակերպի նշանին այս շաբաթ:

Խոյ

Ուր էլ որ որոշեք ուղղել Ձեր էներգիան և հոգատարությունը՝ դուք կհասնեք հաջողության և գոհ կլինեք արդյունքից: Սիրո մեջ ամեն ինչ կկատարվի հեշտությամբ:

Ցուլ

Շաբաթվա սկզբին դուք հավանաբար կզգաք Ձեզ ոչ ճիշտ հասկացված և չգնահատված ուրիշների կողմից: Բայց մի շտապեք եզրակացություններով: Չորեքշաբթի օրվանից հետո Ձեր առջև նոր հորիզոններ կբացվեն:

Երկվորյակներ

Շաբաթը լի կլինի անսպասելի շրջադարձերով ինչպես աշխատանքում, այնպես էլ առօրյա կյանքում: Ամեն ինչ դժվար թե ընթանա նախապես պլանավորված սցենարով: Հինգշաբթի օրվանից հետո դուք կցանկանաք ավելի շատ ժամանակ անցկացնել Ձեր զուգընկերոջ հետ:

Խեցգետին

Շաբաթվա սկզբին դուք կպարզեք Ձեր հարաբերությունները մտերիմ մարդու հետ: Դուք կլինեք կասկածելի և շատ խանդոտ: Զգույշ եղեք, որպեսզի չհայտնվեք հորիված սյուժեի մեջ:

Առյուծ

Շաբաթվա սկզբին, հավանաբար դուք ստիպված կլինեք ուրիշի պարտականությունները վերցնել Ձեզ վրա: Չորեքշաբթիից հետո դուք մի փոքր վատ կզգաք Ձեզ: Սակայն հանգստից և թուլանալուց հետո այդ ամենը կանցնի: Այս շաբաթ սիրո հարցում մի փոքր ավելի խորը պետք է մտածեք, որովհետև Ձեր կողքին է նա, ով ճակատագրով է նախատեսված Ձեզ, սակայն դուք նրան չեք նկատում կամ չեք ուզում նկատել:

Կույս

Շաբաթվա սկզբին զգույշ եղեք, որպեսզի չափը չանցնեք սիրելի մարդուն Ձեր պահանջներով: Չորեքշաբթիից հետո, դուք, հնարավոր է, կցանկանաք շատ փող ծախսել և հենց այդ պատճառով էլ զգույշ եղեք:

Կշեռք

Դուք կլինեք ռոմանտիկ և շատ կապված զուգընկերոջ հետ: Չորեքշաբթիից հետո զգույշ եղեք կապի միջոցներից և տրանսպորտից: Եթե պլանավորում եք տեղափոխություն՝ ուշադիր եղեք:

Կարիճ

Շաբաթվա սկզբին հնարավոր են անսպասելի հանդիպումներ և խոսակցություններ: Ձեզ հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնել շրջապատի հետ: Չորեքշաբթիից հետո հնարավոր են հետաքրքիր ճանապարհորդություններ:

Աղեղնավոր

Շաբաթվա սկզբին դուք զգալի առաջընթաց կգրանցեք աշխատանքում: Դուք կկարողանաք լուծում գտնել սուր պրոբլեմին, վաստակել հավելյալ գումար: Չորեքշաբթիից հետո Ձեզ մոտ կարող են լինեն ընտանեկան պարտականություններ կամ աշխատանք տան վրա:

Այծեղջյուր

Շաբաթվա սկզբին հոգ տարեք Ձեր և Ձեր արտաքինի մասին: Չորեքշաբթիից հետ հնարավորություն կհայտնվի բարելավել Ձեր մասնագիտական հմտությունները:

Ջրհոս

Շաբաթվա սկզբին հաջողությունը Ձեզ կժպտա ամեն ինչում: Չորեքշաբթիից հետո հնարավոր են վեճեր կոլեգաների հետ: Այդ պատճառով ավելի լավ է փորձել ուշադրություն չդարձնել թյուրիմացությունների վրա և փորձել կենտրոնանալ սեփական խնդիրների վրա:

Ձկներ

Շաբաթվա սկզբին դուք վեճեր կունենաք սիրելիի հետ, փորձեք զսպել Ձեզ: Չորեքշաբթիից հետո դուք կարիերայի աճի հնարավորություն կունենաք: Ամենայն հավանականությամբ դուք նոր քայլեր կանեք հաջողության ճանապարհին:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Այս շաբաթվա Ձեր հորոսկոպը․ ինչ են պատրաստել աստղերը յուրաքանչյուր Կենդանակերպի համար
Գովազդը ԽՍՀՄ-ում: Վոլգա, ԳԱԶ 24