Շաբաթվա հորոսկոպ …
Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 5-ից 11-ը։
ԽՈՅԵՐ
Ձեր սիրելիի նախապատվությունների ցանկի առաջին տեղում դուք չեք լինի: Չփորձեք բարձրանալ առաջին հորիզոնական` ոտնատակ անելով նրա արժեքները: Այդպես կարող եք նույնիսկ ավելի ներքևում հայտնվել:
ՑԼԵՐ
Պետք չէ հեռավոր անկյուններում թաքցնել ձեր խնդիրները և զգացմունքները: Աստղերը հուշում են խոսել սիրելիի հետ ձեզ անհանգստացնող թեմաների շուրջ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Անձնական կյանքում ձեր մտքերն իրականացնելու համար ձեզ կպակասեն ինչ-ինչ մանրուքներ, որոնք հետագայում շատ ավելի մեծ արժեք կունենան:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր սիրելին կցանկանա ձեզ փոքրիկ, սակայն շատ հաճելի նվեր մատուցել: Կարևորը` ոչինչ չխանգարի նրան իրականացնել իր ցանկությունը:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Բարեհաջող շաբաթ է թեթև, չպարտադրող հարաբերություններ սկսելու համար, որոնք թեև երկար չեն տևի, սակայն ռոմանտիզմ կբերեն ձեր անձնական կյանք:
ԿՈՒՅՍԵՐ
Հավանական է, որ ձեր նախկին զուգընկերը հիշեցնի ձեզ իր մասին ինչ-որ անսովոր կերպով: Պատրաստ եղեք:
ԿՇԵՌՔՆԵՐ
Շաբաթը լի կլինի անմիտ քայլերով: Որքան շատ եք դուք մտածում, թե ինչ անել կամ ասել, այնքան վատ է դա ստացվում: Ուրեմն, չարժե երկար մտածել: Առաջինը եկած միտքն այսօր ամենաճիշտը կլինի:
ԿԱՐԻՃՆԵՐ
Ժամանակն արժե անցկացնել սիրելիի հետ ռեստորանում կամ սրճարանաում: Թեև գարեջրատունը նույնպես տեղին կլինի:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Շաբաթը կարող է անհանգստություններ և կասկածներ բերել այնքան, որ ամբողջ գիշեր դուք չքնեք` խորհելով լսած խոսքերի մասին: Աշխատեք քնել, ամեն դեպքում:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Պետք է մտածեք, թե արդյոք ձեզ դուր են գալիս ձեզ սիրելիի պահվածքի առանձնահատկությունները: Օրինակ այն, որ նա ուտում է անկողնում կամ երկար ընթերցում զուգարանում…
ՋՐՀՈՍՆԵՐ
Պետք է ամեն ինչ արագ և օպերատիվ անեք, այդ թվում և սիրելիին բացատրություններ տալը:
ՁԿՆԵՐ
Անհաջող ժամանակաշրջան է հարաբերություններ պարզելու համար: Ավելի լավ է համբերեք: Ինչ-որ բան փոխելու ցանկացած փորձ միայն էլ ավելի կբարդացնի իրավիճակը:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE