fbpx

ՇԱԲԱԹՎԱ ՀՈՐՈՍԿՈՊ. ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 12-ից 18-ը

Ներկայացնում ենք շաբաթվա հորոսկոպ ։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 12-ից 18-ը.

ԽՈՅԵՐ

Այն, ինչ կասի ձեզ ձեր սիրելին, ոչ մի ենթատեքստ չի ունենա իր հիմքում: Մի էլ փորձք փնտրել նման բան:

ՑԼԵՐ

Կարող եք խնդիրների առաջ կանգնել կենցաղային պայմաններից ելնելով: Հնարավոր է` անսպասելի հյուրեր ունենաք, որոնց չեք իմանա, թե ինչ հյուրասիրել և այլն: Աստղերը հուշում են շատ չնեղսրտել և դրանում չներքաշել ոչնչում մեղք չունեցող ձեր սիրելիին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Լարված շաբաթ եք ունենալու, որը կապված կլինի կամ ծնողների այցելության հետ, կամ էլ երեխաների` ոչ այնքան հաճելի անակնկալների:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Դուք կարող եք հայտնվել սիրելիի ուշադրության կենտրոնում և դժվար թե կարողանաք ինչ-որ բան թաքցնել նրանից:

Տես նաև՝ ՀՈՐՈՍԿՈՊ բոլոր Կենդանակերպի նշանների համար․ 100% ճշգրիտ և սուր ինչպես ածելին (տեսանյութ)

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Սիրելին կցանկանա ձեզ հետ որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել, սակայն դա նրա մոտ չի ստացվի, քանի որ շաբաթն աշխատանքային է:

ԿՈՒՅՍԵՐ

Սիրելին դժվարությամբ լեզու կգտնի ձեզ հետ: Թվում է, թե դուք միմյանց հետ հասկանալի լեզվով կխոսեք, սակայն արդյունքում ոչինչ չեք հասկանա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ուշադիր եղեք այն ամենին, ինչ սիրելին ասում է ձեզ: Մի օր դուք կհիշեք դրանք և հաճելիորեն կզարմացնեք նրան: Մարդկանց միշտ դուր է գալիս, երբ նրանց ցիտում են:

ԿԱՐԻՃՆԵՐ

Հումորի սուր զգացողություն կունենաք, ինչն, իհարկե, վատ չէ, սակայն դրա հետևանքները կարող են անկանխատեսելի լինել: Դուք չեք կարող վստահ լինել, որ ձեր սիրելիին դուր են գալիս ձեր կատակները:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Սիրային հարցերում երկընտրանքի առաջ կկանգնեք: Իհարկե, դուք կարող եք դիմել բարեկամների և ընկերների խորհրդին, սակայն վերջնական որոշում ինքներդ պետք է կայացնեք:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Ձեր սիրելին կփորձի ձեզ համոզել, որ իրականում այդքան էլ վախենալու չէ այն, ինչից դուք վախենում եք: Ըստ նրա` դա նույնիսկ հետաքրքիր և զվարճալի է:

ՋՐՀՈՍՆԵՐ

Մի’ եղեք այդքան կտրուկ և մի’ շտապեք ձեր դժգոհություններն արտահայտել այս կամ այն առիթով: Ձեր կարծիքը շատ կարևոր է ձեր սիրելիի համար, այնպես որ` աշխատեք զսպված արտահայտվել:

ՁԿՆԵՐ

Դուք ապահովագրված չեք սիրելիի հետ շփվելիս սխալներ գործելուց: Կարևորը` նա ըմբռնումով մոտենա դրանց:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
ՇԱԲԱԹՎԱ ՀՈՐՈՍԿՈՊ. ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 12-ից 18-ը
Նա անցք բացեց շշի վրա և դրեց դրա մեջ տոնածառի լույսերը… արդյունքը հիասքանչ է