fbpx

ՇԱԲԱԹՎԱ ՀՈՐՈՍԿՈՊ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը․

ԽՈՅԵՐ

Սիրելի էակն անելու է այն, ինչ ընդհանրապես նրան դուր չի գա՝ չնայած ամեն ինչ կկատարի մեծ եռանդով։ Փորձեք նրա ջանքերն ու էներգիան օգտագործել ավելի նպատակահարմար և միասին ավելի օգտակար գործի արեք։

ՑԼԵՐ

Ձեր սիրելի էակն այնքան էլ շփվող չի լինի։ Նույնիսկ եթե փորձեք նրա հետ խոսել կամ անկեղծ զրուցել, դժվար թե ձեզ մոտ ստացվի։ Բայց մի անհանգստացեք, ամեն ինչ կկարգավորվի։ Փորձեք ավելի հանդուրժող լինել։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հետաքրքիր մարդիկ հետաքրքիր առաջարկներ կանեն, և դուք կսկսեք ընտրել։ Կարևոր ու վճռական կլինի սիրելի անձնավորության խոսքը, քանզի նրա հստակ որոշումը կօգնի ընտրություն կատարել։ Դուք կհետևեք նրա խորհրդին։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Երբեմն սիրելի անձնավորության հետ հարաբերություններում պետք է ավելի վճռական և անգամ խիստ լինել։ Դուք մեծ կարևորություն կտաք դրան։ Այո, դժվար է խիստ լինել մեկի նկատմամաբ, ում սիրում ես, բայց երբեմն հանուն սիրո փրկության պետք է նաև նման քայլերի դիմել։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Պետք է փորձեք շատ հեռատես լինել ու հասկանալ, թե ինչպես կարող են իրադարձությունները զարգանալ, ինչ հետևանքներ կլինեն, ինչ քայլեր կարող եք սպասել սիրելի էակից։ Զգոն եղեք, քանզի ձեր սիրելին կանգնած կարևոր խնդրի առաջ, որի լուծումը դեռ չի գտել։

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր ընտրյալը օգնության կարիք ունի։ Աստղերը հուշում են անպայման աջակցել սիրելիին՝ առանց երախտագիտության ակնկալիքի։ Թող ձեզ համար լավագույն «շնորհակալությունը» լինի սիրելիի խնդրի բարեհաջող լուծումը։

ԿՇԵՌՔՆԵՐ

Ուշադիր լսեք, թե ինչ է ասում սիրելի էակը՝ նույնիսկ եթե նա իսկապես շատ խոսի։ Միգուցե նրա մտքերի հոսքի մեջ գտնեք վաղուց ձեզ տանջող հարցի պատասխանը, որը կփոխի ձեր հարաբերությունների ընթացքը։

ԿԱՐԻՃՆԵՐ

Կարիճները ուրիշների անձնական խնդիրներով ավելի շատ են զբաղվելու, քան սեփականով։ Իհարկե, դա ունի և իր դրական, և բացասական կողմերը։ Հավանաբար, դուք լուրջ խնդիրներ չեք ունենա, այդ պատճառով տարված կլինեք մյուսներին օգնելով։ Դե ինչ, կարելի է շնորհավորել ձեզ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեզ կթվա, որ շատ ժլատ անձնավորություն է ձեր կողքին։ Սակայն միգուցե նա ոչ թե ժլատ է, այլ խնայող, ինչն այնքան էլ վատ չէ։ Քննադատելուց առաջ փորձեք ավելի անկեղծ ու անաչար լինել։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեզ անկրկնելի ու անփոխարինելի եք զգալու։ Բայց պետք չէ փորձել դա ապացուցել սիրելի էակին։ Հնարավոր է, որ ձեր խոսքերն այնքան հոգնեցնեն նրան, որ նա հակառակում համոզվի։

ՋՐՀՈՍՆԵՐ

Մի ամաչեք, ցույց տվեք ձեր զգացմունքները սիրելի էակին։ Ձեր անկեղծությունը կենսական կարևորություն կունենա ձեր ընտրյալի համար։ Եվ ընդհանրապես ոչ միայն այսօր, անկեղծ ու բաց եղեք ձեր երկրորդ կեսի հետ։

ՁԿՆԵՐ

Սիրելի էակի համար շատ կարևոր կլինի իմանալ, որ իր անկեղծությունը, զգացմունքները, հոգատարությունը իզուր չէ և գնահատվում է ձեր կողմից։ Արեք հնարավոր ամեն ինչ, որ ձեր սիրելի էակը զգա այդ ամենը և հասկանա, որ իր ջանքերը կարևոր են ձեզ համար։

Աղբյուրը՝ NEWS.am STYLE


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
ՇԱԲԱԹՎԱ ՀՈՐՈՍԿՈՊ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը
Կյանքի 16 իմաստություն (երանի շուտ իմանայի դրանց մասին)