Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 3-ից 9-ը.
ԽՈՅԵՐ
Ստիպված կլինեք խանդել սիրելիին ոչ թե նրա նախասիրությունների, այլ հակառակ սեռի համակրելի ներկայացուցչի հանդեպ:
ՑԼԵՐ
Սիրելիի հետ վեճերի և խնդիրների կարգավորման համար ձեզ պեք կգան հին կապերը: Միգուցե դրանք լինեն ձեր ընկերները, ում հետ հազար տարի է՝ չեք շփվել, իսկ միգուցե հեռավոր բարեկամներ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Չարժե տանը երկար մնալ: Այդ կերպ սիրելիի հետ հարաբերությունները ճահճի կնմանվեն: Աշխատեք ինչ-որ արկածներ հորինել, սուր զգացողություններ զգալ միասին:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեզ տխուր կլինի անգամ սիրելիի գրկում, ինչ էլ որ նա ասի կամ անի ձեզ համար: Աշխատեք հասկանալ դա և շատ չբարկանալ սիրելիի ոչ ադեկվատ արձագանքների վրա:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր երջանիկ ընտանեկան կյանքի մասին պատմությունները ձեր ընկերներին կարող են գցել տրտմության մեջ: Ուշադրություն մի դարձրեք նրանց արձագանքին, դա ընդամենը նախանձ է:
ԿՈՒՅՍԵՐ
Սիրելին ձեզ ավելի քիչ ուշադրություն կհատկացնի, քան, ըստ ձեզ, դուք արժանի եք:
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեր սիրելին շատ գործեր կունենա, որոնք կխլեն նրա ժամանակի մեծ մասը, ու դուք համբերատար պետք է սպասեք, թե երբ վերջապես նա կավարտի դրանք:
ԿԱՐԻՃՆԵՐ
Ձեզ հեշտ չի լինի դիմել որոշիչ քայլի և ձեր կյանքի ինչ-որ էջ թերթել։ Ձեզնից բացի դա ոչ ոք չի կարող անել, այնպես որ, պետք է համարձակ լինեք:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Դուք հաստատ գիտեք, որ մեղավորը դուք չեք, սակայն ձեր սիրելին նույնպես իրեն մեղավոր չի համարում: Աշխատեք ընդհանուր հայտարարի գալ:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Ձեր սիրելին ձեզ կդարձնի երկրագնդի ամենաերջանիկ մարդը՝ մեծ ջանքեր չգործադրելով:
ՋՐՀՈՍՆԵՐ
Չարժե սիրելիին այդքան կոպիտ պահանջներ ներկայացնել նրա հագուկապի, պահվածքի, խոսելաձևի և ապրելակերպի վերաբերյալ: Եթե դուք սիրում եք նրան, նշանակում է՝ դուք սիրում եք նրան նրա թերություններով հանդերձ:
ՁԿՆԵՐ
Իր մասին ձեզ կհիշեցնի ձեր նախկին ամուսինը կամ սիրցյալը: Սակայն պետք չէ տրվել նրա սադրանքներին: Այդ միջադեպը շատ արագ կանցնի, այնպես, ինչպես և սկսվել է:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE