Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 18-ից 24-ը:
ԽՈՅԵՐ
Բարեհաջող ժամանակաշրջան է երկու միայնակ սրտերի միավորման համար: Եթե ձեր սիրտն արդեն զբաղված է, ապա կարող եք փորձել այլոց սրտերը միավորել: Գուցեեւ ստացվի:
ՑԼԵՐ
Ձեր սիրելին մեծ ջանքեր չի գործադրի՝ ձեզ և ձեր նախասիրությունները հասկանալու համար: Ամեն դեպքում, փորձեք այնպես անել, որ սիրելին ամբողջությամբ չբացահայտի ձեզ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Սիրելին ձեր մեջ կցանկանա տեսնել ոչ միայն իր կեսին, այլև լավագույն ընկերոջը: Պատրաստ եղեք դրան:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Դուք պետք է լցվեք համբերությամբ, որպեսզի հանդուրժեք սիրելիի բոլոր քմահաճույքները:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Սիրելին չի ցանկանա խորհել իր արարքների մասին: Ստիպված եք ինքներդ կառավարել նրա քայլերը:
ԿՈՒՅՍԵՐ
Դուք հոգնած կլինեք և ոչ նախաձեռնող: Ձեր սիրելին պետք ղեկը իր ձեռքը վերցնի, այլապես ձեր գործերն այդպես էլ անավարտ կմնան:
ԿՇԵՌՔՆԵՐ
Դուք լավատես կլինեք, ինչպես երբևէ և կվարակեք ձեր սիրելիին դրական էներգիայով:
ԿԱՐԻՃՆԵՐ
Բավականին դժվար խնդիրներ կլինեն սիրային հարցերում, որոնք բացի ձեզանից ուրիշ ոչ ոք չի կարող լուծել:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեր ընկերը կօգնի կարգավորել հարաբերությունները ձեր սիրելիի հետ: Դուք կարող եք միայն հպարտանալ. բոլորի բախտը չի բերում ընկերների հարցում:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեր սիրելին օգտակար խորհուրդ կտա, որը, սակայն, իրականացնելը անհնարին կլինի: Ամեն դեպքում, արժե այն լսել:
ՋՐՀՈՍՆԵՐ
Համառություն ցուցաբերեք սիրելիի հետ շփման ընթացքում: Դա ձեզ պետք կգա, որպեսզի ապացուցեք ձեր ճշմարտացիությունը կամ տեսակետը:
ՁԿՆԵՐ
Բղավոցներն ու արցունքները չեն կարող լուծել ձեր խնդիրները: Պարզապես պետք է կարողանաք ժպտալ և հասկանալ, թե ինչ եք ցանկանում:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE