fbpx

ՇԱԲԱԹՎԱ ՀՈՐՈՍԿՈՊ. ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 17-ից 23-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 17-ից 23-ը.

ԽՈՅԵՐ

Աստղերը ձեզ համար ոչ այնքան բարեհաջող շաբաթ են կանխագուշակել։ Տրամադրությունն այդքան էլ վառ չի լինի, ինչը կարող է անդրադառնալ սիրելիի հետ հարաբերությունների վրա։

ՑԼԵՐ

Շաբաթը բարեհաջող է սիրո համար, սակայն դուք կդժվարանաք պատասխանել հարցին, թե ինչ եք ցանկանում՝ սեթևեթա­՞նք, նոր ծանոթությու՞ն, լուրջ զգացմո՞ւնք, թե՞ միայնություն։ Դուք հնարավորություն ունեք ընտրելու։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակները հակված չեն հասկանալ իրենց սիրելիին։ Հակառակը՝ դուք միայն կամրապնդեք ձեր համառությունը։ Բացառված չէ, որ սրա արդյուքնում ձեր հարաբերությունները լարվեն։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Աստղերը հուշում են հանդիպման գնալ սիրելիի հետ, իսկ եթե դեռ միայնակ եք, ապա գնալ այնպիսի մի վայր, ուր հնարավորություն կունենաք ծանոթանալ և շփվել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք բացառիկ հնարավորություն ունեք ձեր սիրելիի հետ անկեղծ զրուցելու։ Դուք պետք է համարձակորեն նրան ասեք այն, ինչ մտածում եք։

ԿՈՒՅՍԵՐ

Շատ հավանական է, որ ձեր սիրելիի և ձեր հարաբերություններում հայտնվի երրորդ անձ։ Ինչպես դրան վերաբերել, որոշում եք դուք։

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեզ ռոմանտիկ և անմոռանալի օրեր է սպասվում։ Պատրաստվեք անակնկալների և անսպասելի բացահայտումների։

ԿԱՐԻՃՆԵՐ

Աստղերը հուշում են ձեզ փոքրիկ խորամանկության դիմել սիրելիի հետ հարաբերություններում, որը կարող է ձեր շփումը նոր մակարդակի վրա բարձրացնել։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Սիրային հարցերում աստղերը հուշում են ձեզ հույսը դնել ճակատագրի վրա և լողալ հոսանքի ուղղությամբ։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Միայնակ Այծեղջուրներին երեկոն խոստանում է նոր ծանոթություններ ու հանդիպումներ՝ ստեղծագործական միջավայրում։

ՋՐՀՈՍՆԵՐ

Սիրային հարցերում պետք չէ շտապել։ Դուք պարզապես այդքան էներգիա չեք ունենա՝ ամեն ինչ միանգամից կարգավորելու համար։ Կանգ առեք և լավ ծրագրեք ձեր հետագա քայլերը։

ՁԿՆԵՐ

Ձկները պետք է ընդառաջ գնան կյանքին, մարդկանց և չխուսափեն գնալ հանդիպման, թեկուզ՝ ընկերների հետ։ Շաբաթը բարենպաստ է նոր, ռոմանտիկ ծանոթությունների համար։

Աղբյուրը՝ NEWS.am STYLE


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
ՇԱԲԱԹՎԱ ՀՈՐՈՍԿՈՊ. ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 17-ից 23-ը
Ինքնուս նկարիչը ստեղծում է հիպերռեալիստական նկարներ հասարակ մատիտով