fbpx

ՇԱԲԱԹՎԱ ՀՈՐՈՍԿՈՊ ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 10-ից 16-ը

Ներկայացնում ենք շաբաթվա հորոսկոպ… Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 10-ից 16-ը…

ԽՈՅԵՐ

Սիրելի էակին վերաբերող ոչ այնքան հաճելի բացահայտում կանեք։ Չէ որ դուք տեղյակ չէիք, որ իրականում նա այդպիսին է։ Բայց դա կունենա նաև իր դրական կողմը։ Դուք կդադարեք ապրել պատրանքներով և ավելի ադեկվատ կգնահատեք ամեն ինչ։

ՑԼԵՐ

Սիրելի էակի հետ ձեր հարաբերությունները կարող են փոխվել ամենաանկախատեսելի ուղղությամբ։ Անհասկանալի է, արդյոք այն հաճելի, թե տհաճ կլինի ձեզ համար։ Ժամանակը ցույց կտա։ Սակայն երկու դեմքերում էլ պատրաստվեք, քանի որ ամեն ինչ այլևս նախկինի պես չի լինի։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր հնարավորություններն ու ցանկությունները կհամընկնեն։ Խոսքը նաև անձնական կյանքի մասին է։ Ուստի, կարող եք անգամ ձեզ հրաշագործ կամ մոգ զգալ։ Կարևորը՝ կարողանաք ամեն ինչ հօգուտ ձեզ կամ սիրելի էակի (կախված իրավիճակից) օգտագործել։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Սիրելի անձնավորությունը ամեն հարցում կախման մեջ կլինի ձեզնից։ Սեղանին դրված կլինի նրա կյանքը. որքան էլ պաթոսային է այն հնչում։ Փորձեք պատասխանատվությամբ մոտենալ այս հարցին և անել հնարավոր ամեն ինչ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Սիրելի էակը որքան հնարավոր է առավելագույնս շատ կցանկանա ձեզ հետ ժամանակ անցկացնել։ Սակայն ձեր երկուսի պատկերացումները, թե ինչ է նշանակում «առավելագույնս շատ» տարբեր են։ Փորձեք կենտրոնանալ ոչ թե ժամանակի, այլ ստացած հաճույք վրա։

ԿՈՒՅՍԵՐ

Սիրո նետը կարող է խոցել ձեզ։ Զգույշ եղեք, քանզի կարող է շատ ցավոտ լինել, հատկապես եթե դուք մտադիր չեք փոխել ձեր կենսակերպը։ Եթե չեք ցանկանում հայտնվել սիրո ճիրաններում, օրն անցկացրեք ընտանիքի անդամների հետ։

ԿՇԵՌՔՆԵՐ

Սիրելի էակի համար շատ դժվար կլինի կենտրոնանալ և իրավիճակը վերցնել իր ձեռքը։ Նա իրեն զգալու է օվկիանոսի մեջ խորտակվող մի նավակ։ Իհարկե, դուք չեք կարող փոխել դեպքերի զարգացման ընթացքը, բայց սիրելիին օգնելը հաստատ ձեր ուժերի սահմաններում է։

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեզ համար ամենակարևորը ձեր սիրելի էակի վստահությունն է։ Հենց դա կօգնի ձեզ ցանկացած բարդ իրավիճակում և կխթանի հաղթահարել բոլոր դժվարությունները։ Իսկ եթե նման իրավիճակում չհայտվեք, դուք կհամոզվեք՝ աշխարհում կա մեկը, որն իսկապես հավատում է ձեզ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ամեն հարցում վստահեք ձեր ինտուիցիային և սիրելի էակին։ Դուք երկուսդ էլ նույն կերպ եք մտածելու և սթափ եք դատելու։ Աստղերը շատ ներդաշնակ ժամանակ են խոստանում։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Դուք և սիրելի անձնավորությունը կհայտնվեք տարբեր բևեռներում։ Այսինքն՝ շատ դժվարությամբ եք իրար հասկանալու և փոխզիջման գնալու ցանկություն չեք ունենալու։ Միգուցե փորձեք ժեստերի լեզվով խոսել։

ՋՐՀՈՍՆԵՐ

Սիրելի էակը ձեզնից կցանկանա լսել յուրօրինակ հաճոյախոսություններ, որոնք դեռ երբեք չեք ասել նրան։ Ուստի, մտածեք ինչ-որ որ յուրահատուկ, գրավիչ, գայթակղիչ և իհարկե, հաճելի խոսքեր։

ՁԿՆԵՐ

Ձկներ, սիրելի էակի հանդեպ փորձեք ավելի ուշադիր լինել, շատ ժամանակ տրամադրեք նրան, հետաքրքրվեք նրա կյանքում կատարվող իրադարձություններով։ Միգուցե ինչ-որ հետաքրքիր բան պատմի ձեզ։

Աղբյուրը՝ NEWS.am STYLE


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ՇԱԲԱԹՎԱ ՀՈՐՈՍԿՈՊ ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 10-ից 16-ը
Աշխարհագրական թեստ