Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 9-ից 15-ը.
ԽՈՅԵՐ
Ժամանակն է շուրջը նայել: Ինչ-որ տեղ մոտակայքում քայլում է մեկն, ում հետ դուք կարող եք երջանիկ ապագա ունենալ:
ՑԼԵՐ
Սիրելին չի կարողանա ըմբռնել ձեր հումորը, կատակները: Աստղերը հուշում են ժամանակ տալ նրան:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ընտանեկան հարաբերություններն այդքան էլ լավ չեն լինի, հատկապես՝ նորաստեղծ ընտանիքներում:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս չչարաշահել ալկոհոլը: Իհարկե, ընթրիքին մեկ բաժակ գինին չի խանգարի, սակայն ավելի արդեն կարող է խնդիրներ առաջացնել:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեզ կթվա, թե ձեր սիրելիին ընդամենը մի քանի րոպե է, ինչ ճանաչում եք: Նա կրկին առեղծվածային կդառնա ձեզ համար, որի գաղտնիքը դուք անհապաղ պետք է բացահայտեք:
ԿՈՒՅՍԵՐ
Աշխատեք սիրելիին որքան հնարավոր է շատ ժամանակ հատկացնել: Նա անպայման կգնահատի դա, հավատացեք:
ԿՇԵՌՔՆԵՐ
Սիրելին կվերադարձնի իր հին պարտքերը, որոնց գոյության մասին դուք մոռացել էիք: Դա հաճելի անակնկալ կլինի ձեզ համար:
ԿԱՐԻՃՆԵՐ
Սիրելին ամեն հարցում կախված կլինի ձեզնից: Աշխատեք պատասխանատվությամբ վերաբերել այդ փաստին և ձեզանից կախված ամեն բան անել:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Հրաշալի հնարավորություն ունեք որոշ ժամանակով մոռանալ այն մասին, որ դուք միայանկ չեք և վայելել ձեր ազատությունը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Սիրելին շատ ուշադիր պետք է լինի, որպեսզի չտրվի ձեր կատակներն ու չընկնի դրանց ծուղակը:
ՋՐՀՈՍՆԵՐ
Սիրելին հերթական անգամ կկասկածի, թե ինչու եք դուք շարունակում մտերմություն պահպանել նրա հետ: Նա անկեղծորեն հավատում է, որ իր մեջ ոչ մի այնպիսի բան չկա, որով արժանի կլինի ձեր ուշադրությանն ու սիրուն:
ՁԿՆԵՐ
Չարժե լինել վախկոտ և կասկածամիտ, որքան էլ որ սիրելիի պահվածքը նպաստի դրան: Չարժե էներգիան վատնել անհանգստությունների վրա: