fbpx

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 31-ից հունիսի 6-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 31-ից հունիսի 6-ը․

ԽՈՅԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս չանհանգստանալ նրա համար, թե ինչ կլինի ապագայում և չփորձել ժամանակից առաջ ընկնել։ Դուք ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչ է սպասվում սիրելիի հետ հարաբերություններում կամ համապատասխանու՞մ եք դուք միմյանց, թե՞ ոչ։ Դուք կհասկանաք, որ ոչ մի երաշխիքներ չկան։

ՑԼԵՐ

Ձեզ կթվա, որ փողերը վտանգ են ներկայացնում սիրո համար։ Այդպես կլինի, եթե հանկարծ ձեր գումարային հարցերը խառնվեն սիրային հարցերի հետ՝ կանգնելով ռոմանտիզմի և այլ վեհ զգացմունքների ճանապարհին։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Դուք մինչև վերջ կպնդեք և առաջ կտանեք ձեր համոզմունքները՝ չնկատելով, որ այդ կերպ կվիրավորեք սիրելիին։ Ավելին, դուք դեմ չեք լինի կառավարել նրան։ Զարմանալի չէ, որ նա չլսելու կտա այդ ամենը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Աստղերը հուշում են, որ անցյալի իրադարձությունները ձեր ներկայի վրա ավելի շատ են ազդում՝ խանգարելով ձեզ առաջ շարժվել։ Կենտրոնանալով հին վիրավորանքների և անհանգստությունների վրա, նոր սերը կառուցելը դժվար կլինի։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Լավ ժամանակ է, որպեսզի ձեր սիրելիին ծանոթացնեք ընկերների, գործընկերների կամ ընտանիքի անդամների հետ։

ԿՈՒՅՍԵՐ

Սիրո հարցում պետք չէ շատ վստահություն ունենալ։ Եթե դուք կարծում եք, որ իրավիճակը չափից դուրս լավն է, որպեսզի իրական լինի, ապա հնարավոր է՝ հենց այդպես էլ կա։

ԿՇԵՌՔՆԵՐ

Հիանալի ժամանակաշրջան է, որպեսզի լուրջ փոփոխություններ անեք ձեր անձնական կյանքում, եթե, իհարկե, պահը հասունացել է։ Աստղերը չեն դրդում հանկարծակի քայլերի, սակայն լավ մտածված, լուրջ արարքներ, այնուամենայնիվ, պետք է անեք։

ԿԱՐԻՃՆԵՐ

Դուք հերթական անգամ կզարմանաք ձեր զգացմունքների ուժգնության վրա։ Սակայն պետք է սկսեք կառավարել ձեր զգացմունքները, հակառակ դեպքում՝ սիրային հարաբերություններում ձեզ շատ խնդիրներ են սպասվում։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Պետք է համբերատար և հասկացող լինեք սիրելիի նկատմամբ։ Հնարավոր է՝ նա կամակորություն դրսևորի կամ արտահայտի իր դժգոհությունը։ Դուք պետք է պարզեք, թե որն է զուգընկերոջ՝ նման տրամադրության պատճառը։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Իրավիճակը կարող է այնպես դասավորվել, որ դուք հիշեք վրեժի մասին։ Հնարավոր է՝ սիրելին հիշեցնի ձեր ինչ-ինչ արարքներ կամ վատ խոսքեր, իսկ հնարավոր է՝ դուք ինքներդ փորձեք ինչ-որ մեկից վրեժ լուծել։ Որպեսզի դա ձեր անձնական կյանքը հարվածի տակ չդի, դուք պետք է փորձեք խուսափել նման պոռթկումներից։

ՋՐՀՈՍՆԵՐ

Կառանձնանաք բարձր զգացմունքայնությամբ։ Դուք հնարավորություն ունեք, ինչպես Ալիսան, հայտնվել Հրաշքների աշխարհում և հետաքրիքր ծանոթություններ հաստատել այնտեղ։

ՁԿՆԵՐ

Ձեր երազանքի իրականացմանը մոտենալու համար ինչ-որ բանից պետք է հրաժարվեք։ Դա այնպիսի մի բան է, որը խանգարում է ձեզ առաջ շարժվել և նորմալ կյանք վարել, սիրել և սիրված լինել։ Հնարավոր է՝ խոսքը գնում է անցյալի հիշողությունների, հիասթափությունների կամ զգացմունքների մասին։

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Ավելի մանրամասն հորոսկոպ

Ավելի մանրամասն շաբաթվա հորոսկոպին կարող եք ծանոթանալ տեսանյութով․

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 31-ից հունիսի 6-ը
10 օրենք հանճարեղ մարդկանց կյանքից (արդյո՞ք)