fbpx

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 29-ից ապրիլի 4-ը

Սիրային հորոսկոպ

ԽՈՅԵՐ

Աստղերը ձեզ հուշում են սիրային հարցերում ականջ դնել ձեր ներքին ձայնին, հատկապես, երբ հարաբերությունների ընթացքը հապճեպ որոշում է պահանջում։ Ձեր սիրտը հակված է առավել արագ և հստակ գնահատել իրավիճակը, քան գիտակցությունը։ Սրտով ընդունված որոշումը հետագայում կպարզեք, որ գիտակցված և արդարացված է եղել։

ՑԼԵՐ

Դուք բավական տխուր տրամադրություն կունենաք, ինչը չեք կարողանա թաքցնել ձեր սիրելիից։ Հնարավոր է՝ այդ կերպ դուք փորձում եք խղճահարություն արթնացնել նրա մոտ։ Երբեմն հաճելի է ցուցարդել թուլությունը և սիրելիից ստանալ հոգատար վերաբերմունք։ Սակայն դուք պետք է հասկանաք, որ այսօր այդ հնարքը չի գործի։ Դուք ավելի շատ բանի կհասնեք ժպիտներով, քան արցունքներով։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Աստղերը ձեզ մեծ փոփոխություններ են խոստանում։ Հետաքրքիր ժամանակաշրջան է սպասվում ձեզ, երբ անհանգստությունները և խնդիրները կմնան անցյալում և դրանց փոխարեն հորիզոնում կհայտնվեն նոր հնարավորություններ և նոր մադրիկ, իսկ եթե ցանկանաք՝ նաև նոր սեր։ Այսօրվանից սկսած՝ ձեր կյանքը լի կլինի իրադարձություններով, որոնք կփոխեն ձեր հայացքները շատ բաների նկատմամբ և թույլ կտան կարգի բերել անձնական կյանքը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Աստղերը կօգնեն ձեզ հաղթահարել լարվածությունն ու դժվարությունները, որոնք վերջին շրջանում առաջացել են ձեր սիրային հարաբերություններում։ Սառույցը կոտրելու համար ձեզ բավական է սիրելիի հետ շփվելիս մի քիչ թեթևություն և հումոր մտցնել։ Վերջ տվեք լրջությանը և խնդիրներին։ Միասին գնացեք կատակերգություն դիտելու կամ ցանկացած այլ տեղ, ուր կկարողանաք թուլանալ և սրտանց ծիծաղել։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Առյուծներին խորհուդ չի տրվում լինել այդքան համբերատար և հալած յուղի պես ընդունել սիրելիի բոլոր քմահաճույքները: Ավելի լավ է միանգամից ցույց տաք անհամաձայնությունը, քանի որ երեկոյան ամեն ինչ այնքան կկուտակվի ձեր մեջ, որ չեք կարողանա խուսափել մեծ սկանդալից:

ԿՈՒՅՍԵՐ

Բառերը ձեզ պետք չեն գա ձեր սիրելիին սեր խոստովանելու համար։ Ձեր փոխարեն առավել խոսուն են ձեր աչքերը, հայացքը, շարժումները։ Մտապահեք ձեր ներդաշնակ վիճակը, որպեսզի հետագայում կարողանաք կրկին նման կերպ դրսևորվել սիրելիի հետ շփվելիս։

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սրմատությունը իր գագաթնակետի վրա է, սակայն եթե այն ամբողջությամբ վատնեք սիրելիի հետ շփման ընթացքում, ապա հնարավոր է դիպչեք նրա ինքնասիրությանը։ Կույսերը պետք է առավելագույն դիվանագիտություն դրսևորեն սիրելիի հետ հարաբերություններում։ Իսկ ավելի լավ է՝ բերանը փակ պահել այսօր։

ԿԱՐԻՃՆԵՐ

Աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սիրելիի հետ զբաղվել տնային գործերով։ Միասին հավաքել բնակարանը, ընթրիք պատրաստել։ Իհարկե, սա ձեզ ոչ այդքան ռոմանտիկ կթվա, սակայն եթե ստեղծագործաբար մոտենաք, ապա դրանք ձեզ շատ հաճելի և ուրախ պահեր կպարգևեն։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Փորձեք հիշել ձեր բոլոր բարեկամներին: Մտածեք` արդյոք կա՞ մեկը, որի հետ կարող եք լավ ժամանակ անցկացնել: Եթե այո, անցեք գործի, քանի որ ժամանցն, իրոք, խոստումնալից է լինելու:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Դուք վերաջապես կհասկանաք, թե ինչ եք ակնկալում ձեր սիրելիի հետ հարաբերություններում։ Որպեսզի կարողանաք հստակեցնել բոլոր հարցերը, պետք է հաշվի առնեք բոլոր փաստերը, որոնք առկա են, և հետևություններ անեք։ Աշխատեք լսել ոչ միայն սրտի, այլև գիտակցության ձայնը։

ՋՐՀՈՍՆԵՐ

Աստղերը ձեզ հուշում են ականջ դնել ձեր երևակայությունների և երազանքների ձայնին, հատկապես նրանց, որոնք վառ են և հաճախ են ձեզ այցելում։ Կկարողանաք հասկանալ դրանց թաքնված իմաստը։ Հնարավոր է՝ դրանցում խորհուրդ գտնեք, թե ինչպես վարվել սիրած անձնավորության հետ, իսկ եթե միայնակ եք, որտեղ և երբ գտնեք ձեր կեսին։

ՁԿՆԵՐ

Աստղերը ձեզ խորհուրդ են տալիս մտածել, թե ինչ եք ցանկանում կյանքից և սիրելիի հետ հարաբերություններից։ Ընդ որում՝ պետք չէ ուշադրություն դարձնել մանրուքների վրա։ Սիրելին նեղացրե՞լ է ձեզ։ Նման բաներ պատահում են բոլորի հետ։ Դուք դեռ ժամանակ կունենաք՝ որոշելու համար, թե ինչպես պայքարել սիրելիի թերությունների դեմ։ Իսկ այսօր պետք է պարզել՝ արդյո՞ք ցանկանում եք շարունակել ձեր հարաբերությունները, թե՞ ոչ։

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Շաբաթվա ավելի ընդհանրական հորոսկոպը՝ տեսանյութով․

Ընդհանուր հորոսկոպ

Շաբաթվա Աստղացույց 29 Մարտի – 04 Ապրիլի: Բարենպաստ է գրեթե բոլորի համար:

Շարունակությունը՝ տեսանյութում․

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 29-ից ապրիլի 4-ը
Google-ը ընտրել է 2014թ. տարվա լավագույն Android հավելվածները