fbpx

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը.

ԽՈՅԵՐ

Եթե վաղուց ցանկանում էիք ձեր երկրորդ կեսին պատմել այն ամենը, ինչ մտածում եք նրա մասին, ուրեմն դրա համար լավագույն ժամանակն է։ Ո՞վ պետք է անի դա ձեր փոխարեն։ Սակայն խուսափեք կտրուկ արտահայտություններից, քանզի դրանք տարաձայնությունների պատճառ կդառնան։

ՑԼԵՐ

Ռոմանտիկ հանդիպումը պետք է անցկացնել բաց երկնքի տակ։ Հիանալի տարբերակ է զբոսնել լողափին, իսկ հնարավորության դեպքում՝ գնալ ծով և վայելել միասին անցկացրած վայրկյանները։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ստիպված կլինեք հանդուրժող լինել և ձեր սիրելի էակին թույլ տալ անել այն ամենը, ինչ կցանկանա։ Այլապես նա կվիճի ձեզ հետ՝ հայտարարելով, որ սահմանափակում եք նրա ազատությունը և չեք սիրում իրեն։ Մնում է հուսալ, որ նա չի չարաշահի ձեր համբերությունը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Աստղերը հուշում են, որ չարժի հույսը դնել միայն ձեզ վրա։ Հիշեք, որ ձեր կյանքում կա մեկը, ում կարող եք դիմել ցանկացած պարագայում, և նա պատրաստ է օգնել ձեզ։ Սակայն սա չի նշանակում, որ պետք է չարաշահեք նրա ուշադրությունն ու սերը ձեր հանդեպ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր մտադիր չեք հանդիպել ձեր սիրելի էակի հետ, քանզի շատ լավ գիտեք, թե ինչ է նա պատրաստվում ասել ձեզ կամ ինչպես է արձագանքելու ձեր գործողություններին։ Բայց եթե ցանկանում եք ստուգել ձեր ինտուիցիան, ուրեմն նշանակեք հանդիպումը։

ԿՈՒՅՍԵՐ

Այդքան մի անհանգստացեք։ Ձեր հուզմունքը փոխանցվել է նաև մտերիմներին։ Բայց եթե դուք ինչ-որ կերպ կարող եք փոխել դեպքերի զարգացման ընթացքը, նրանք անզոր են այդ հարցում։ Հետևաբար, նրանք իրենց ավելի վատ են զգում։ Մտածեք՝ արդյոք պետք է ավելորդ ցավ պատճառել նրանց։

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սիրելի անձնավորությունը չի ցանկանա ձեզ հետ երկար խոսել նույն թեմայի շուրջ, քանզի նա հարաբերություններում փոփոխությունների կարիք է զգում։ Փորձեք հասկանալ նրան և անել այնպես, ինչպես ձեր սիրելիի սիրտն է թելադրում. չէ որ ձեզանից առանձնապես ջանքեր չեն պահանջվում։

ԿԱՐԻՃՆԵՐ

Հավանական է, որ սիրո խոստովանություն լսեք մեկից, ում արդեն տևական ժամանակ չի հաջողվում գրավել ձեր ուշադրությունը։ Չի բացառվում, որ նա սիրային սոնետ է պատրաստել ձեզ համար։ Զսպեք ձեզ և փորձեք խուսափեք տարաձայնություններից։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր ընտրյալը կանի այնպիսի մի առաջարկ, որից շատ դժվար կլինի հրաժարվել. անկեղծ ասած՝ չեք էլ ցանկանա։ Բայց միևնույն է, վերջնական որոշում կայացնելուց առաջ փորձեք հասկանալ բոլոր թեր և դեմ կողմերը։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Բավականին դժվար շաբաթ է ձեզ սպասվում։ Հնարավոր է, որ ձեր մտերիմ ընկերը ընտանեկան տարաձայնությունների պատճառ դառնա։ Փորձեք ավելի հանդուրժող լինել, քանզի վաղն ամեն ինչ այլ ընթացք կստանա։

ՋՐՀՈՍՆԵՐ

Բարենպաստ ժամանակ է ձեր հարաբերությունները «ժամանակավորից» «երկարատև» և նույնիսկ՝ «մշտական» փոխելու համար։ Իսկ հակառակը չի խրախուսվում։

ՁԿՆԵՐ

Այս աշխարհում ամեն ինչ գոհացնելու է ձեզ։ Դուք վայելելու եք ոչ միայն եղանակը, այլև սիրելիի հետ անցկացրած ամեն վայրկյանը։ Պատկերացրեք, թե որքան հաճելի ժամանակ կանցկացնեք նրա հետ։ Պարզապես այդ ամենը իրականություն դարձնելու համար պետք է մի քիչ ջանքեր գործադրել։

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Շաբաթվա ավելի մանրամասն հորոսկոպ

Ավելի մանրամասն շաբաթվա հորոսկոպին կարող եք ծանոթանալ տեսանյութով․

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը
«Թույլ մի տվեք, որ ձեր կյանքի թեկուզ մեկ օրը գողանան ձեզանից». Մեջբերումներ, որոնք ջերմացնում են հոգին