fbpx

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 10-ից 16-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 10-ից 16-ը.

ԽՈՅԵՐ

Ձեր սիրելիին կարող եք բնության ինչ-որ տարր նվիրել՝ կատու, շուն, ծաղիկ, կակտուս կամ ձուկ։ Դա կամրապնդի ձեր կապը:

ՑԼԵՐ

Դուք ինչ-որ մեկի հետ սիրախաղ անելու մեծ ցանկություն կունենաք։ Ընդ որում՝ զուգընկերոջ ներկայությունը ձեզ ամենևին էլ չի կաշկանդի։

ԵՐԿՈՐՅԱԿՆԵՐ

Կգայթակղվեք անել այնպիսի բան, որի մասին արդյունքում կամաչեք ասել ձեր սիրելիին։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Սիրելին կփորձի այնպես անել, որ ձեզ ավելի մոտ, թանկ և հարազատ լինի։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Հարմար ժամանակ է երկրպագուների ցանկ կազմելու համար։ Դա կօգնի ձեզ հետագայում ճիշտ ընտրություն կատարել:

ԿՈՒՅՍԵՐ

Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս զբաղվել տան կահույքի տեղափոխությամբ, իսկ եթե դրանում ներգրավեք նաև ընկերներին, ապա մեկ կրակոցով երկու նապաստակ կխփեք՝ ե’ւ գործը շուտ կավարտեք, ե’ւ ընկերների հետ հաճելի երեկո կունենաք։

ԿՇԵՌՔՆԵՐ

Եթե վաղուց էիք ցանկանում ձեր երկրորդ կեսին ծանոթացնել ձեր ծնողների հետ, ապա համապատասխան ժամանակահատված է։

ԿԱՐԻՃՆԵՐ

Սրտեր գրավելու ամենախելամիտ ռազմավարությունը կլինի խորը հետաքրքրություն ցուցաբերել այն ամենի նկատմամբ, ինչը գրավում է շրջապատի ուշադրությունը։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելի անձնավորությունը ձեր քնքշանքի բոլոր դրսևորումների հանդեպ կասկածամիտ կլինի։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Աստղերը ձեզ կոչ են անում հաճույք ստանալ սիրելիի հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեից։

ՋՐՀՈՍՆԵՐ

Դուք կհայտնաբերեք, որ ձեր սիրելին այս կամ այն խնդրին ավելի լուրջ է վերաբերում, քան դուք, այնպես որ, հնարավոր է՝ այդ առիթով ձեր մեջ տարաձայնություն ծագի։

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելին կցանկանա ինչ-որ կերպ ձեր հարաբերություններում փոփոխություն անել, նորություն, թարմություն և յուրահատկություն մտցնել դրանց մեջ։

Աղբյուրը՝ NEWS.am STYLE


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 10-ից 16-ը
Ալբերտ Էյնշտեյնի մտքի գոհարները