fbpx

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 21-ից հունիսի 27-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 21-ից հունիսի 27-ը:

Սիրային հորոսկոպ

ԽՈՅԵՐ

Դուք պետք է սթափ գնահատեք իրավիճակն ու արագ կայացնեք կարևոր որոշումը:

ՑԼԵՐ

Սիրելին կցանկանա ձեզ համար իսկական տոն կազմակերպել: Հայտնի չէ, թե որքանով նրան կհաջողվի իրականացնել իր ծրագիրը, սակայն փորձեր նա կանի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեզ հիանալի շաբաթ է սպասվում: Դուք նույնիսկ չէիք էլ կասկածում, որ ձեզ այդքան սիրում են: Ձեզ միայն նախանձել կարելի է:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սիրելիի հետ մանկական շաբաթ կազմակերպել` լի ուրախ և զվարճալի պահերով:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր սիրելին շարունակում է մնալ ձեր կողքին` չնայած այն բանի, որ ձեզ հետ դժվար է, և դուք դա շատ լավ հասկանում եք:

ԿՈՒՅՍԵՐ

Արժե հիշել տատիկի բաղադրատոմսերն ու պատրաստել դրանցով սիրելիի համար ինչ-որ յուրահատուկ բաներ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Կպարզեք, որ ձեր սիրելիի զգացմունքներն ավելի խորն են, քան ձեզ թվում էր այս ամբողջ ժամանակ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Սիրելիի համար անհասկանալի կլինի, թե ինչու են ձեզ հետ հարաբերություններն այդքան փոխվել ու որքան կայուն կլինեն այդ փոփոխությունները:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեզ սպասվում է հանդիպում ձեր երազանքների մարդու հետ: Կարևորը` հասկանաք, որ նրանից բացի ձեզ ոչ ոք պետք չէ և որ դուք պատրաստ եք նրա հետ ապրել ձեր հետագա կյանքը:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Աստղերը ձեզ ուշում են հատուկ ուշադրություն դարձնել սիրելիի աչքերինՀոգու այդ երկու հայելիները ավելի շատ բան կպատմեն ձեզքան խոսքերը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Սիրելիի հետ հարաբերություններն անսպասելիորեն կփոխվեն դեպի լավը: Ընդ որում` այնքան անսպասելի, որ դուք երկար ժամանակ կփորձեք փնտրել դրա պատճառները, քանի որ պարզապես չեք հավատա կատարվածին:

ՁԿՆԵՐ

Որքան էլ հոգեպես մտերիմ լինեք ձեր սիրելիի հետ, այնուամենայնիվ, դուք տարբեր մարդիկ եք, և որոշ հարցեր լուծելիս դա կզգաք:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Ավելի մանրամասն հորոսկոպ

Ավելի մանրամասն շաբաթվա հորոսկոպին կարող եք ծանոթանալ տեսանյութով․


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 21-ից հունիսի 27-ը
Կենդանակերպի նշանների թերությունները