fbpx

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 7-ից 13-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 7-ից 13-ը.

ԽՈՅԵՐ

Մի քննարկեք ձեր խնդրները բոլորի ներկայությամբ: Շրջապատի խղճահարությունը ձեզ օգուտ չի տա, իսկ ձեր անկեղծությունը բավականին արագ կհասնի նրան, ում դուք չէիք ցանկանա, որ հասներ:

ՑԼԵՐ

Ձեր հարաբերություններում հանգիստ շրջան է սկսվել: Դուք չեք վիճում, սակայն յուրահատուկ կիրք էլ չկա ձեր մեջ: Դա այդքան էլ վատ չէ, սակայն վաղ, թե ուշ, պետք է բազմազանություն մտցնեք անձնական կյանքում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Դուք կհանդիպեք մեկին, ում կհասկանաք անգամ առանց խոսքերի` ասես մտքերով փոխանակվելով: Անգամ եթե ձեր մեջ ռոմանտիկ ոչինչ չստացվի, միենույն է` աշխատեք նրա հետ կապը չկորցնել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելին արկածների կարիք կզգա, ընդ որում` ոչ ձեզ հետ: Այնպես որ, եթե հանկարծ պարզեք, որ նա ժամանակ է անցկացրել այլ մարդու հետ, մի շտապեք խանդի տեսարան սարքել: Միգուցե դա նրա մարզիչն է:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս ցույց տալ ձեր բնավորությունը սիրելիի հետ շփվելիս, այլապես նա կմտածի, թե իրեն ամեն ինչ կարելի է և դուրս կգա թույլատրելիի սահմաններից:

ԿՈՒՅՍԵՐ

Բարեհաջող ժամանակ է, որպեսզի սիրելիի հետ միասին գնումների գնաք: Աշխատեք գնել ոչ միայն այնպիսի բաներ, որոնք պետք են ձեր հոգուն և մարմնին, այլև հաճույք ստանալ գործընթացից:

ԿՇԵՌՔՆԵՐ

Կարող եք սիրելիի հետ զրուցել դեսից-դենից մինչև ուշ գիշեր: Հաճելի կլինի դա ձեզ, թե ոչ, դժվար է ասել, սակայն խոսակցությունը քնելու համար ընդհատելը այդքան էլ ճիշտ չի լինի:

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր սիրելիի համար շատ կարևոր է, որ դուք հասկանաք նրան: Միգուցե դուք կարողանաք նաև նրան խորհուրդներ տալ, բայց դա այդքան էլ կարևոր չէ, այլ այն, որ դուք հասկանաք, թե ինչ է նրա հետ կատարվում:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելին կարող է նյարդայնանալ մանրուքների պատճառով` այդ կերպ փչացնելով ձեր տրամադրությունը: Ստիպած եք սեղմել ատամներն ու համբերել:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Սիրելին կցանկանա անփոխարինելի դառնալ ձեզ համար բոլոր ոլորտներում: Սակայն դժվար թե դա նրա մոտ ստացվի: Նա թեև հիասքանչ է, բայց ոչ ամեն հարցում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ավելի լավ է կենտրոնանաք աշխատանքի, քան անձնականի վրա, ուր հնարավոր են հիասթափություններ: Ժամանակն օգտագործեք ինքնակատարելագործվելու և ստեղծագործելու համար: Դուք առանց դժվարության կստանաք շրջապատի աջակցությունը:

ՁԿՆԵՐ

Դուք պետք է շատ կարևոր որոշում ընդունեք: Այնպես որ, նախքան «այո» կամ «ոչ» ասելը, խորհուրդ հարցրեք նրանցից, ում վստահում եք:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 7-ից 13-ը
ԹԵՍՏ, որը կկարողանաք անցնել միայն ինտելեկտի բարձր մակարդակի առկայության դեպքում