fbpx

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 1-ից 7-ը

Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 1-ից 7-ը: Ներկայացնում ենք շաբաթվա հորոսկոպը․

ԽՈՅԵՐ

Դուք կգիտակցեք, որ ձեր կյանքում ինչ-որ մի կարևոր էջ արդեն թերթել եք՝ չնայած դրա անհրաժեշտությունը ընդհանրապես չկար։ Դե ինչ, դրան հաջորդել է մեկ ուրիշը, որը չպետք է թույլ տալ այդքան արագ անցնի անցյալի գիրկը։

ՑԼԵՐ

Մի վախեցեք ձեր օրիգինալ մտքերից, նույնիսկ եթե ձեզ խենթ համարեն։ Ամեն դեպքում հիշեք, որ ձեր սիրելին կաջակցի և կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ձեր մտահաղացումները իրականություն դառնան։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Կոպիտ կլինեք ձեր սիրելի անձնավորության հետ, որ ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչպես եք վիրավորել նրան։ Աստղերը հուշում են՝ հետևել ձեր խոսելաձևին և պահվածքին, հատկապես սիրելիին հանդիպելիս։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր ընտրյալը մի քանի տհաճ պարտականություններ պետք է կատարի, ինչը կդառնա նրա տխուր տրամադրության պատճառը։ Իհարկե, դա կանդրադառնա նաև ձեզ վրա, քանզի բոլոր դժվարությունների մասին նա հենց ձեզ է պատմելու։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր կարգախոսն է՝ «Յոթը չափիր, մեկը կտրիր»։ Սիրելիի հետ զրուցելիս մտածեք ամեն բառն ասելուց առաջ։ Նույնիսկ ամենաանմեղ միտքը կարող է տարաձայնությունների պատճառ դառնալ։ Եղեք քչախոս և լռակյաց մարդու դերում։

ԿՈՒՅՍԵՐ

Նույնիսկ ամենամտերիմ և երջանիկ ընտանիքում կարող են անհամաձայնություններ և տարաձայնություններ լինել։ Սակայն ի տարբերություն մյուսների՝ դուք պետք է խելամիտ լինեք, լսեք դիմացինի տեսակետը, նրա փաստարկները։ Միայն այս պարագայում ձեզ կհաջողվի «հաղթել»։

ԿՇԵՌՔՆԵՐ

Չարժե հիշել անցյալն ու ձեր նախկին հարաբերությունները, քանզի այդ հիշողությունները կխոչընդոտեն կառուցել նոր հարաբերությունները ձեր ներկայիս ընտրյալի հետ։ Ձեր հիշողությունները թողեք մի ուրիշ, ավելի հարմար ժամանակի։

ԿԱՐԻՃՆԵՐ

Յուրօրինակ արարքների համար հիանալի շաբաթ է։ Տարբերվող հագուստ, յուրահատուկ պահվածք, որոնք միանգամից ձեզ վրա կկենտրոնացնեն սիրելիի ուշադրությունը։ Սակայն մտածեք։ Ձեզ կարող են սխալ հասկանալ, ինչն այնքան էլ հաճելի չի լինի։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Խոստովանեք, դուք վաղուց էիք ցանկանում փոխել ձեր անձնական կյանքը։ Հնարավոր է՝ անգամ սիրելի էակին։ Այն ժամանակահատվածն է, երբ պետք է հստակ հասկանալ, թե ինչ է ձեզ պակասում և ինչն է ձեզ խանգարում հարաբերություններում։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Պետք է զբաղվել ձեր երկրորդ կեսին փնտրելով։ Կարող եք դա անել ծանոթությունների կայքերում։ Հնարավոր է հենց այնտեղ էլ գտնեք ձեր սիրելի էակին։ Աստղերը հուշում են, որքան արագ անեք այս ամենը, այնքան ավելի լավ։

ՋՐՀՈՍՆԵՐ

Անձնական կյանքը վերլուծելու ամենահարմար պահն է։ Պետք է հասկանաք, թե ինչը ձեզ դուր չի գալիս հարաբերություններում։ Որքան խորը ուսումնասիրեք խնդիրները, այնքան հեշտ կգտնեք պատասխանը։

ՁԿՆԵՐ

Ձեր ճանապարհին դժբախտաբար կլինեն շատ խոչընդոտներ՝ ստեղծված մտերիմների կողմից։ Թույլ մի տվեք, որ հարազատների պահանջները վատ տրամադրության պատճառ դառնան ձեզ համար։

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 1-ից 7-ը
«Առանց սիրո կյանքը համարում եմ մեղավոր և անբարոյական վիճակ»: Վան Գոգի 12 մեջբերում, որոնք ձեր կյանքը մի փոքր ավելի լավ կդարձնեն