Ամեն տարի, ամերիկյան Maxim տղամարդկանց ամսագիրը կազմում է ամենասեքսուալ կանանց TOP-100։ Իսկ ո՞վ է առաջին տեղում 2017 թվականին։ Տպավորիչ, տաղանդավոր, գրավիչ մի ամբողջ հարյուր աստղերին անցել է 20-ամյա մոդել Հեյլի Բոլդուինը։
«Այ քեզ բան, շնորհակալություն։ Եթե միայն մարդիկ իմանային թե որքան տարօրինակ և անճարպիկն եմ ես…», – գրել է աղջիկն իր միկրոբլոգում։
Հեյլի Բոլդուինը Հոլիվուդի ամենաճանաչաված it-girls-երիս մեկն է և երեկույթների հայտնի սիրահար։ Այս գեղեցկուհին ծնվել է արդեն հանրաճանաչ՝ նրա հայրը հայտնի դերասան Սթիվեն Բոլդուինն է։ Ընդհանրապես Բոլդուինների ընտանիքում շատ են աստղերը՝ Հեյլիի հորեղբայր Ալեկը և զարմուհին՝ Այրլենդը։
Նրա լավագույն ընկերուհին՝ Քենդալ Ջեններն է։ Հեյլին մանկուց ծանոթ է Ջասթին Բիբերի հետ։
Նրանք նույնիսկ մի քանի ամիս հանդիպում էին, սակայն անցած տարվա սկզբին՝ բաժանվեցին։
Այժմ միսս Բոլդուինի սիրտը ազատ է։
Հեյլի Բոլդուինը հաճախ մասնակցում է բաց ֆոտոսեսիաների։
Այս տարի Հեյլին հայտնվեց նաև ֆրանսիական Lui տղամարդկանց ամսագրի շապիկին։
Աղջիկն իրոք շատ գեղեցիկ կազմվածք ունի։
Հեյլի Բոլդուինը այս տարի Կաննի կինոփառատոնում.
Իսկ դուք համաձա՞յն եք ամերիկյան Maxim-ի ընտրության հետ։ Կիսվեք կարծիքներով մեկնաբանություններում։