ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ

5 բան, որոնք արգելափակում են Ձեզ սիրուց


«Ձեր խնդիրը ոչ թե սեր փնտելն է, այլ փնտրել ու գտնել այն ամենը, ինչն արգելափակում է Ձեզ սիրուց»

Ռումին

Սերը բարդ չէ, բայց անցյալի փորձերն ու համոզմունքները կարող են արգելք հանդիսանալ սիրո համար:

Եթե դժվարություններ են ծագել հարաբերություններում, դա նշանակում է, որ Դուք պետք է իմանաք այն 5 խանգարող բանի մասին, որոնք արգելափակում են Ձեզ սիրուց.

1. Նկատված լինելու վախ

Դուք ամաչու՞մ եք, երբ ինչ-որ մեկը գովաբանում է Ձեզ: Դուք փոխու՞մ եք զրույցը, երբ հաճոյախոսում են Ձեր մասին: Սովորեք ընդունել հաճոյախոսությունն առանց մեղավոր զգալու կամ ամաչելու: Դա ամենակարևոր քայլերից մեկն է սերը բացահայտելու համար:

Դուք արգելափակում եք սերը, եթե չեք կարողանում հաճոյախոսություն ընդունել:

Վարժեցրեք ինքներդ Ձեզ, թե ինչպես պետք է հաճոյախոսություն ընդունել, գնահատել ու հիանալ ինքներդ Ձեզնով:

2. Բաց լինելու վախ

Սեր ստանալու համար Դուք պետք է սիրեք: Անչափ կարևոր է բաց լինել սիրո համար: Դա կարող է դժվար լինել, հատկապես, եթե աշխարհը Ձեզ համար սառն է ու դաժան: Ինչքան Ձեր սիրտը բաց պահեք սիրո համար, այնքան ավելի շատ դրական փորձ ձեռք կբերեք: Սկսեք ժպիտից: Հաճախ ժպտացեք մարդկանց: Այդ փոքրիկ գործողությամբ Ձեր կյանք մուտք կգործեն վստահությունն ու կարեկցանքը:

3. Բավականաչափ լավը չլինելու վախ

Բոլորս էլ ունենք վախեր, որոնք մեր կյանքի մի մասն են կազմում: Կարևորն այն է, որ մենք թույլ չտանք, որ դրանք իշխանություն ունենան մեզ վրա: Երբ դուք վախենում եք, որ դուք բավականաչափ լավ կամ խելացի չեք,Դուք դրանով անմիջապես արգելափակում եք սիրո հոսքը Ձեր կյանք: Երբ Դուք ընդունում եք Ձեր թերությունները՝ դրանով վերացնում եք այն բոլոր խոչընդոտները, որոնք արգելում են սիրո հոսքը Ձեր կյանք: Գործնականում Դուք պետք է ընդունեք Ձեզ վատը դարձնող բոլոր թերություններն ու դրանց համար ներեք ինքներդ Ձեզ: Մաքրեք դրանցից Ձեր կյանքը՝ փոխարինելով դրանք դրական մտքերով:

4. Սուր քննադատություն

Մի շտապեք քննադատել մարդկանց՝ հիմնվելով նրանց գործողությունների կամ արտաքինի վրա: Ուրիշների մասին վատը խոսելով Ձեր սիրտը փակում եք սիրո համար: Մյուսներին կտրուկ դատողություններ անելը նշան է այն բանի, որ  Դուք արագորեն դատում եք նաև սեփական գործողությունները, ինչը, ի դեպ, նույնպես հեռացնում է Ձեզ սիրուց: Դատելու փոխարեն փորձեք հասկանալ: Նուրբ եղեք ինքներդ Ձեզ և ուրիշների հետ: Սակայն դա չի նշանակում, որ պետք է հանդուրժել վատ վարքագիծն ու համակերպվել կյանքի բոլոր իրավիճակներին:

5. Ինքնաարտահայտման բացակայություն

Արդյոք գիտե՞ք, թե ինչ եք ուզում կամ ինչ եք փնտրում: Սովորեք արտահայտվել ինքներդ Ձեզ համար: Դա սիրտը բացելու մի հզոր միջոց է: Հստակ պատկերացրեք, թե ինչպիսի էներգիայով եք ցանկանում լցնել Ձեր կյանքը: Իմացեք, թե ինչ է ցանկանում Ձեր սիրտը: Սրտի հետ զրուցելը սիրո համար ճանապարհ հարթելու հիանալի միջոց է: Սերն այն ամենն է ինչի կարիքն ունենք բոլորս: Բաց պահեք ձեր սրտերը սիրո համար:

Նախորդ նյութը

Կենդանակերպի նշանին բնորշող ընդամենը մեկ բառ: Իմացեք թե որ բառն է բնորոշում Ձեզ

Հաջորդ նյութը

Ճապոնիայում հորինել են պոչով յուրահատուկ բարձ-ռոբոտ