fbpx

Մի ասեք «Ես քեզ սիրում եմ», քանի դեռ չեք պատասխանել այս 5 հարցին

Սերը շատ խորամանկ զգացմունք է…

Երբ ձեր կյանքում հայտնվում է նոր մարդ, ամեն ինչ գլխիվայր է շրջվում: Բայց ի՞նչ է դա՝ կի՞րք, թե՞ իսկական սեր: Ուղղակի տվեք ձեզ այս 5 հարցը և ազնվորեն պատասխանեք դրանց.

1. Այդ ամենը սեքսի՞ պատճառով է

Իհարկե սեքսուալ համատեղելիությունը շատ կարևոր է, սակայն սեքսի տարվածությունն ու մոլուցքը կարող է ճակատագրական լինել:

Ժամանակի ընթացքում այդ ամենը ձեզ կձանձրացնի և դուք ստիպված կլինեք անկողնու համար ավելի լավ բան փնտրել, իսկ հետո ավելի լավ մեկին:

2. Դուք ունե՞ք գաղտնիքներ միմյանցից

Սիրո մեջ սիրահարների համար չկան խոչընդոտներ, սահմաններ և գաղտնիքներ: Իսկ եթե դա ընդամենը կիրք է, ապա մարդիկ չեն ցուցադրում իրենց իրական եսը:

3. Ձեր մեջ կա՞ ամուր ընկերություն

Եթե այո, ապա դա լավ հիմք է իրական սիրո համար: Եթե այդպիսի հիմնասյուն չկա, ապա հարաբերություններն էլ երկար չեն տևի:

4. Դուք հաճա՞խ եք խանդում

Զույգերը, որոնց մեջ կա սեր՝ վստահում են մեկմեկու, անկախ իրավիճակից: Իսկ այնտեղ որտեղ կա միայն կիրք և սեքս, միշտ պատճառ կգտնվի խանդի համար (խոսքը հիվանդագին խանդի մասին է: Իսկ չափի մեջ խանդը սիրո բաղադրիչներից մեկն է):

5. Դուք նրանից կատարելությո՞ւն եք սպասում

Երբ իրոք սիրում եք, դուք ընդունում եք մարդուն այնպիսին, ինչպիսին, որ նա կա՝ իր բոլոր թերությունների հետ հանդերձ: Իսկ երբ տարված եք կրքով, դուք ուզում եք, որ նա լինի հեքիաթային և իդեալական, և իրեն նույն կերպ դրսևորի:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 2.67 из 5 )
MediaMag
Մի ասեք «Ես քեզ սիրում եմ», քանի դեռ չեք պատասխանել այս 5 հարցին
Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ իսկական ինտելեկտուալների ուղեղի մարզման համար