Մարդիկ հակված են կարծելու, թե սիրում են իրենց ողջ սրտով, մինչդեռ այդ սերը շատ հաճախ սովորական էմոցիոնալ կախվածություն է տվյալ անձից: Ինչպե՞ս հասկանալ սեր եք զգում, թե՞ կախվածության մեջ եք: Ձեզ ենք առաջարկում որոշ հուշումներ, որոնք օգտակար կլինեն ձեզ սիրային խրթին իրավիճակներում:
Էմոցիոնալ կախվածությունը տվյալ անձի հետ շփման կարիքն է: Սերն այդ ամենի հետ այնքան էլ կապ չունի: Պարզաբանենք: Երբ մարդ իր անձնային ազատության մեջ երջանիկ չէ, այլ միայն ապրում է այդ երջանկությունն իր զուգընկերոջ հետ ունեցած շփումից, ապա կախվածության մեջ է գտնվում վերջինիցս:
Մեկ այլ բնորոշում: Երբ զույգերից մեկն անդադար խանդում է, քանդում իրենց ստեղծած հարաբերությունները, անընդհատ կոնֆլիկտներ ստեղծում, ապա սա ևս կախվածության վառ օրինակ է:
Իրական սերն անսահման բարի, գեղեցիկ, ազատ ու ուրախ հարաբերություններ է ապահովում զույգերից երկուսի համար էլ: Փոխարենը, եթե նկատում եք, որ դուք կամ ձեր զուգընկերը չափից դուրս ագրեսիվ եք, նեղացկոտ կամ հաճախ եք ընկնում ծայրահեղությունների գիրկը, ապա տեղին է ավարտել շփումը կամ գոնե շունչ քաշել՝ հանգստանալով մեկդ մյուսից: Հակառակ դեպքում կարող եք սիրային զույգից վերածվել փոքրոգի թշնամիների:
Հիշեք՝ կախվածությունը փորձ է ապրել այլ մարդու ռեսուրսների ու նյարդերի հաշվին: Լավագույն դեղամիջոցն այս դեպքում սեփական կյանքով ապրելն է և նորովի այն կառուցելը:
Հրապարակման ներկայացրեց՝ Քնարիկ Փիլոյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]