Իսկ հիշո՞ւմ եք, որ դեռ մանկուց մեզ սովորեցնում էին, որ չի կարելի սատկացնել սարդերին՝ դա վատ նշան է: Եվ հետո թվարկվում էր մի շարք սարսափ պատճառներ, որ կարող էր տեղի ունենալ տվյալ մարդու հետ՝ սկսած հիվանդություններից, մինչև մտերիմ մարդու մահը: Համարվում էր որ այդպես դժբախտություն ես բերում տանը և անհաջողություն անձնական կյանքում:
Տարբեր ժողովուրդներ սարդերի վերաբերյալ ունեն իրենց սնահավատությունները և մեկը մյուսից սարսափելի: Չնայած կան նաև բարի հավատամքներ: Օրինակ, եթե սարդը բարձրանում է պատով վեր, ապա դա նշանակում է, որ լավ իրադարձություն տեղի կունենա, իսկ եթե իջնի գլխիդ վրա, ապա ընդհանրապես մարդը «կկորի» երջանկության մեջ: Եթե իհարկե մինչև այդ չուշաթափվի այդքան մոտ սարդ տեսնելուց:
Կյանքը ցույց տալիս, որ մարդիկ բաժանվում են 2 տեսակի՝ նրանք, ովքեր սարսափում են սարդերից, և նրանք, ովքեր կարող են սարդին ձեռքով վերցնել: Հետևաբար վերաբերմունքը՝ սպանե՞լ սարդին, թե՞ ոչ, նրանց մոտ բոլորովին տարբեր են: Իսկ ընդհանուր առմամբ կյանքից զրկել յուրաքանչյուր արարածի՝ արդեն իսկ վատ է:
Պարզվում է, որ «մի սպանիր սարդին» սկզբունքը ունի գիտական բացատրություն, որի մասին կարող է պատմել յուրաքանչյուր էնտոմոլոգ՝ միջատներով զբաղվող մասնագետ: Բանը նրանում է, որ սարդերը մեր բնակարանների էկոհամակարգի անբաժանելի մասն են կազմում, և եթե նույնիսկ դուք նրանց չեք տեսնում, նրանք միևնույն է կան Ձեր բնակարաններում: Եվ դա լավ է:
Սարդերը գործում են իրենց ցանցերը, որոնց մեջ ընկնում են մարդու համար վնասատուները: Օրինակ այդ նույն մոծակներն ու ճանճերը, որոնք համարվում են հիվանդություն տարածողներ: Այդկերպ տեղի է ունենում բնական պրոցեսների կարգավորում՝ առանց մարդու մասնակցության:
Սարդերի մեծ մասը մարդու համար վտանգ չեն ներկայացնում, չնայած համարվում են թունավոր միջատ: Նրանք ուղղակի չեն կարող ծակել մաշկն ու այնտեղ ներարկել թույնը: Բացի դրանից նրանք գերադասում են թաքնվել, քանի որ վախենում են մեզանից ոչ պակաս, որքան մենք իրենցից:
Լավագույն տարբերակը՝ խաղաղ գոյակցությունն է սարդերի հետ: Եթե դա չի մտնում աշխարհի ձեր պատկերացումների մեջ, ապա սպանելու փոխարեն, հանեք նրանց տանից դուրս, թող այնտեղ ապրեն: