fbpx

Samsung-ը ներկայացրեց իր Galaxy S5-ը (+ վիդեո)

l_8092Բարսելոնայում կայացած համաշխարհային MWC կոնֆերանսում Samsung-ը պաշտոնապես ներկայացրեց իր նոր ֆլագման սմարթֆոնը՝ Galaxy S5-ը: Փորձագետները փորձում են տարբերություն գտնել նորույթի և նախորդի՝ անցած տարի դուրս եկած Galaxy S4-ի միջև:

Արտաքնապես Galaxy S5-ը տարբերվում է Galaxy S4-ից այնքան, որքան iPhone 5S-ը iPhone 5-ից: Կորեական ընկերությունը որոշել է չփոփոխել հաջողության իր բանաձևը և դիզայնը ըստ էության թողել է նույնը՝ կլորացված անկյուններով ուղղանկյուն պլաստիկից: Միակ ակնհայտ տարբերությունը ետին կափարիչի այլ ձևավորումն ու նյութն է (soft touch պլաստիկ):

Բացի դրանից այն մի փոքր մեծացել է չափսերով՝ էկրանը 5-ից դարձել է 5.1: Ընդ որում Super AMOLED մատրիցայի թողունակությունը մնացել է նույնը՝ 1920 x 1080 կետայնությամբ: Էկրանի տակ է գտնվում «Home» մեխանիկական կոճակը, որի վրա հարմարեցված է մատնահետքերի սքաներ: Նաև էկրանի տակ են գտնվում սենսորային «ետ» և հավելվածների փոփոխման կոճակները:

Այժմ սմարթֆոնը ունի USB3-ի ապահովում, իսկ լիցքավորման բնիկը ջրից և փոշուց պաշտպանված է ռետինե կափարիչով:

samsung_galaxy-s5Galaxy S5-ը առաջարկվում է 4 գույներով՝ սպիտակ, սև, ոսկեգույն և նաև կապույտ:

Նորույթի օպերացիոն համակարգն է Android 4.2.2:

Պարամետրերը՝ 2.5ԳՀց 4 միջուկանի պրոցեսոր, 2Գբ օպերատիվ հիշողություն: Տեսալուսանկարահանման խցիկը՝ 16 մեգապիկսել: Մարտկոցը՝ժամում 2800 մԱ:

[uppod video=”http://youtu.be/FmdRdB14-TU” align=”center”]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Samsung-ը ներկայացրեց իր Galaxy S5-ը (+ վիդեո)
ԹԵՍՏ. Ի՞նչ ֆոբիա ունեք