fbpx

Samsung-ը ներկայացրեց Galaxy S4-ը (+ տեսանյութ Galaxy S4-ի պրեզենտացիա)

samsung galaxy s4Ինչպես և սպասվում էր, այսօր Նյու Յորքում Unpacked միջոցառման ժամանակ Samsung Electronics ընկերությունը ներկայացրեց իր նոր Galaxy S4 սմարթֆոնը:

Լրիվ արդարացնելով հույսերը, մոդելը իրոք բարելաված և զարգացրած Galaxy S III-ի տպավորություն  է թողնում: Նորույթի դիզայնը շատ նման է նախորդ մոդելին: Ամենագլխավոր տարբերությունը դա ապարատային հարթակն է՝ նույն ինքը 8 միջուկանի  Exynos 5 Octa պրոցեսորը:

Իրականում կախված թողարկման տարածքից  Samsung Galaxy S 4-ը կարող է լինել կամ 8 միջուկանի Exynos 5 Octa 1.6 ԳՀց պրոցեսորով կամ Qualcomm Snapdragon 4 միջուկանի 1.9 ԳՀց հաճախականությամբ պրոցեսորով:

Galaxy S 4-ը ստացել է 5 դյույմանոց  AMOLED էկրան Full HD (1920×1080 պիքսել) թողունակությամբ:

Samsung Galaxy S 4-ի տեխնիկական բնութագիրը

  • Օպերացիոն համակարգ՝ Android 4.2.2 Jelly Bean
  • Ցանց՝ GSM/GPRS/EDGE (850 / 900 / 1800 / 1900 ՄՀց), HSPA+ 42 Մբիթ/վ (850 / 900 / 1900 / 2100 ՄՀց), 4G LTE Cat 3 100/50 Մբիթ/վ (հաճախականությունները կախված են տարածաշրջանից)
  • 5-դյույմանոց Full HD Super AMOLED 1920 x 1080 պիքսել թողունակությամբ էկրան, 441 ppi խտությամբ
  • 13-մեգապիքսել BSI հիմնական կամերա ավտոֆոկուսով և լուսարձակով
  • 2-մեգապիքսելանոց դիմային կամերա
  • Պոցեսոր Samsung Exynos 5 Octa 1,6 ԳՀց Կամ չորս միջուկանի Qualcomm Snapdragon 1,9 ԳՀց
  • Օպերատիվ հիշողություն 2 ԳԲ
  • Wi-Fi (802.11 a/b/g/n/ac, HT80), Bluetooth 4.0(LE), GPS/ГЛОНАСС, NFC
  • IR LED (ДУ), MHL 2.0
  • Սենսորներ – աքսելոմետր, լուսավորության ցուցիչ, թվային կողմնացույց, տարածության ցուցիչ, գիրոսկոպ, բարոմետր, ջերմաստիճանային և խոնավության ցուցիչներ
  • Ներքին հիշողություն 16, 32 կամ 64 ԳԲ
  • microSD միկրոքարտերի բնիկ, մինչև 64 ԳԲ
  • Մարտկոցի թողունակություն 2600 մԱ
  • Չափսերը – 136,6 x 69,8 x 7,9 մմ
  • Քաշը- 130 գ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Samsung-ը ներկայացրեց Galaxy S4-ը (+ տեսանյութ Galaxy S4-ի պրեզենտացիա)
Թեստ. Բնության ո՞ր տարերքն է համապատասխանում ձեզ համաձայն ձեր նկատած երկրաչափական մարմնի