Samsung ընկերությունը ներկայացրել է իր նոր առաջադեմ սմարթֆոնը՝ Galaxy Note8-ը:
Սմարթֆոնը կհամալրվի 6.3 դյույմ անկյունագծով էկրանով՝ 1440 x 2960 պիքսել կետայնությամբ: Գաջեթի կորպուսը ապակուց և մետաղից է և ունի պաշտպանվածություն ջրից ու փոշուց:
Note8-ը համալրված է ութամիջուկ պրոցեսորով և 6 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Սմարթֆոնի գլխավոր յուրահատկությունը 12 մեգապիքսել կետայնությամբ կրկնակի տեսախցիկն է, որոնցից մեկը ներկայանում է Dual Pixel ավտոֆոկուս համակարգով, իսկ մյուսը՝ բացվող օբյեկտիվով:
https://youtu.be/RKYjdTiMkXM
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓