Միշտ աասել եմ, որ այս բլոգում քաղաքական ոչ մի թեմա չի լինելու: Սակայն այս թեման ես դիտարկում եմ համազգային այլ ոչ թե քաղաքական:
Ինչպես բոլորդ էլ երևի տեղյակ եք, արդեն մի քանի օր է աշխարհում բուռն կերպով քննարկվում է տականք գազանի ազատումն ու ազերիկեստանում նրա հերոսացումը:
Բազմաթիվ մարդիկ արդեն ասել են իրենց տեսակետները, իրենց կանխորոշումները ու դեռ շատերը կասեն: Եվ փորձեմ նաև ես՝ Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացիս իմ կարծիքն ու կանխորոշումները ներկայացնել:
Իհարկե բոլորս էլ վրդովված ենք տականքի ազատության մեջ գտնվելուց: Սակայն նաև պետք է խոստովանենք, որ ազիկները (ես կատեգորիկ հրաժարվում եմ նրանց անվանել ադրբեջանցի, սակայն քանի որ այդ մարդկային ոհմակին պետք է ինչ որ կերպ անվանել՝ կանվանեմ ազիկ) մեր ձեռքը հանձնեցին բազմաթիվ հաղթաթղթեր (կոզիրներ), որից չօգտվելը առնվազն մեր կողմից կլինի հիմարություն: Սակայն իշխանությունները դեռևս չգիտես թե ինչու լռում են և ոչ մի քայլ չեն ձեռնարկում:
Բազմաթիվ քաղաքական փորձագետներ՝ հիմնականում արտասահմանյան նշում են, որ պատերազմը մոտ է: Սակայն ես այդպես չեմ կարծում, չնայած նրան, որ երևի մեզ համար ավելի ձեռնտու կլիներ պատերազմ, որպեսզի մեկընդմիշտ այս հարցը լուծվեր: Ես պատերազմը բացառում եմ երկու հանգամանքով.
1. Ալիևին ձեռնտու չէ պատերազմը, քանի որ այսպես նա միլիարդներ է աշխատում, իսկ պատերազմի դեպքում կտրուկ կնվազեն նրա եկամուտները:
2. Ամենածանրակշիռ հանգամանքը, որ գերտերությունները՝ մասնավորապես ԱՄՆ-ն դա չի կարող թույլատրել, քանի որ նա այս տարածաշրջանում ունի դեռ չլուծված խնդիրներ Իրանի հետ և նրան ոչ մի դեպքում ձեռնտու չէ թեժ Անդրկովկաս: Վերջիվերջո նրան հարթակ է հարկավոր բազաների համար:
Ինչևէ ինչպես էլ հանգամանքները դասավորվեն, հույս ունեմ, որ Հայաստանը այդ ամենից իշխանությունների խելամիտ և կշռադատված քայլերի արդյունքում դուրս կգա միայն շահողի կարգավիճակով:
Իսկ որ հայն ու ազիկը համատեղ չեն կարող գոյատևել ապացուցվեց հենց ռամիլ սաֆարովյան խայտառակ իրադարձություններով….