Ռաշիդ Բելհասաին շատ քիչ է հետաքրքրում դպրոցում ուսումը՝ այնտեղ իրենք ամեն ինչի մասին հոգ կտանեն։ Նրա համար տաղտկալի է YouTube -ով հոլովակներ դիտելը՝ հայտնի մարդիկ իրենք կգան իրենց ցուցադրելու՝ նախորոք պայմանավորվելով հանդիպման մասին։
https://www.instagram.com/p/BO4jT-lD-NY/
Ռաշիդն ունի ամեն ինչ՝ ավտոմեքենաներ, ինքնաթիռ, կենդանաբանական այգի և բիզնես։ Եվ նա ընդամենը 15 տարեկան է։
Իզուր որոշեցիք, որ խոսք կգնա երիտասարդ տաղանդի մասին։ Ռաշիդին ապահովում է հայրը՝ շինարարական մագնատ Սաիֆ Ահմեդ Բելհասը։
https://www.instagram.com/p/BWXU0aylfan/
Կրտսեր որդին թեկուզ հարստության ոչ ուղիղ ժառանգորդն է, բայց այնուամենայնիվ հայրիկի սիրելին է։ Ահա և պատճառը, թե որտեղից երեխային այդքան բան։
Ռաշիդն ապրում է հսկայական տանը, իսկ տան կողքին ունի կենդանաբանական այգի։ Կենդանաբանական այգու բնակիչների գինը՝ առանձին զրույցի թեմա է։ Առավել ուշադրություն հատկացվում է առյուծներին, վագրերին և հովազներին։
https://www.instagram.com/p/BM4VWzDgoHp/
https://www.instagram.com/p/BXqX0fwFSh5/
https://www.instagram.com/p/BRqmWUvltgK/
Որոշ աստղեր այցելում են հատկապես կենդանիների համար, այլ ոչ տղայի։ Բայց նա էլ պակասը չէ։ Ռաշիդը աստղերի հետ սելֆիներ է անում, իսկ շփումը թողնում քարտուղարների ուսերին։ «Ես նրանց համար այդքան ժամանակ չունեմ»։
Դեռահասի Instagram-ը շատ հանրաճանաչ է՝ նա ունի 700 000 հետևորդ։ Օր-օրի ավելանում են նրա ճոխ կյանքի նոր վկայություններ՝ գիշատիչ կենդանիների և թանկարժեք մեքենաների հետ լուսանկարներ, լուսանկարներ՝ զբոսանավերից և ռեստորաններից։ Նրա ֆոտոարխիվում կարելի է գտնել լուսանկարներ Քրիշտիանո Ռոնալդուի, Լիոնել Մեսսիի, DJ Khaled-ի, Մարկ Էնթոնիի, Նիկի Մինաժի, Մերայա Քերրի և այլոց հետ։
https://www.instagram.com/p/BWCZvHjlvwS/
https://www.instagram.com/p/BQ5z-f3Ff-f/
https://www.instagram.com/p/BWygiJtlcaU/
Ինչպես տեսնում եք՝ ծանոթությունների մեծ մասը բաժին է հասնում ֆուտբոլիստներին և հիփ-հոփ կատարողներին։ Եվ դա ունի իր բացատրությունը՝ Ռաշիդն ունի սպորտային կոշիկների հսկայական հավաքածու։ Սպորտային կոշիկների թիվը հասնում է 200 000 զույգի։ Ամենաթանկարժեքի արժեքը $8000 է։
https://www.instagram.com/p/BTMhaUfll-5/
Սպորտային կոշիկների հավաքածշու ուինենալու միտքը տվել է մեծ եղբայրը՝ Աբդուլան։ Մի անգամ նա գնեց Yeezy-ից թանկարժեք զույգ, որը քիչ էր մնում դառնար համընդանուր նախանձի պատճառ։ Ռաշիդին դա հետաքրքրեց և նա միանգամից գնեց ևս 200 զույգ։
https://www.instagram.com/p/BT68JYEF-a2/
Եղբայրն օգնեց նաև բիզնեսի հարցում։ Ռաշիդը գովազդում և վաճառում է այդ նույն կոշիկները։ Նոր կոշիկների վրա ծախսը նա անվանում է ներդրում։ «Մի անգամ, Ֆրանսիայում ես գնեցի 20 զույգ։ Հայրիկը մտածեց, որ ես խելագարվել եմ։ Ես ստիպված էի բացատրել, որ դա ներդրում է։ Երկու տարի հետո այդ սպորտային կոշիկները կրկնակի ավելի թանկ կարժենան»։
https://www.instagram.com/p/BPm3W_vju2N/
https://www.instagram.com/p/BP5Z6MJj4bu/
Ռաշիդն ունի մի քանի ավտոմեքենա։ Ավտոմեքենա վարել նրան դեռ արգելված է, բայց ահա ոչ ոք չի կարող խանգարել ունենալ դրանք։ Իր սիրելի Cadillac-ը նա ամբողջությամբ պատել է Yeezy -ի տարբերանշաններով՝ բավական խորհրդանշական որոշում։ Ferrari-ին բաժին է հասել Supreme x Louis Vuitton-ի պրինտը։
https://www.instagram.com/p/BRBc9R0lLuy/
https://www.instagram.com/p/BXSmkSpFTZe/
Պե՞տք է արդյոք նշել, որ Supreme x Louis Vuitton-ի ոչ էժանագին հագուստի հավաքածուն դեռահասը գնել է ամբողջական կազմով։ «Ես թքած ունեմ՝ ունե՞մ արդյոք նախանձողներ։ Ես չեմ կարդում նրանց մեկնաբանությունները։ Նույնիսկ աշխարհի ամենաբարի մարդիկ ունեն նախանձողներ և չարակամներ»։
https://www.instagram.com/p/BW8HZiwFgRE/
«Ես կավարտեմ դպրոցը, կսովորեմ բիզնես և կբացեմ երկրում սպորտային կոշիկների ամենամեծ խանութը։ Ուզում եմ դառնալ Մերձավոր Արևելքի ամենաերիտասարդ բիզնեսմենը։ Եվ եթե Ալլահը ցանկանա՝ ես կդառնամ»։
https://www.instagram.com/p/BVzLP83l8On/
Ահա այսպես է ապրում մագնատի 15-ամյա որդին։