Ռոբին Շարման մի քանի միջազգային բեսթսելլերների հեղինակ է («Վանականը, ով վաճառեց իր Ֆեռարին», «Ո՞վ կլացի, երբ մահանաս», «Առաջնորդ, ով չուներ տիտղոս») և անձնական զարգացման և առաջնորդության աշխարհի առաջատար հեղինակություններից մեկը:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Նրա ամեն միտք ուղիղ հարված է՝ դեպի մարդու ներաշխարհը։
Ի՞նչ է նա ասում չիրացված ներուժի մասին։ Եվ ինչպե՞ս սկսել արթնացնել այն։
Այս հոդվածում ձեզ հետ կկիսվենք այն դասերով, որոնք կարելի է քաղել նրա գրքերից, տեսանյութերից և բլոգից:
ԴԱՍ 1. ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
Չափեք ձեր հաջողությունը ներքին գնահատականներով, ոչ թե արտաքին:
Այն, թե ով կդառնաք ձեր նպատակներին հասնելու գործընթացում, շատ ավելի կարևոր է, քան նյութական շահերը:
Ձեր ժամանակացույցը արտացոլում է ձեր ամենախոր արժեքները:
ԴԱՍ 2. ՆՊԱՏԱԿՆԵՐ
Ամեն անգամ, երբ դուք չեք կարողանում մեծ երազել, դուք դավաճանում եք ձեր ներուժին: Չիրացված ներուժը վերածվում է ցավի։
Որքան մեծ է ձեր երազանքը, այնքան մեծ պետք է լինի ձեր անհատականությունը՝ այն իրականացնելու համար: Ահա թե ինչու է նպատակին հասնելը ֆանտաստիկ տեխնիկա բնավորության և անհատականության զարգացման համար:
ԴԱՍ 3. ՍՈՎՈՐԵԼ
Ամեն օր նոր բան իմացեք ձեր գործի մասին: Հաջողությունը պատկանում է նրանց, ովքեր անընդհատ սովորում են։
Շրջապատեք ձեզ մարդկանցով, որոնց կյանքը նման է ձեր երազած կյանքին:
Ամենահաջողակ մարդիկ շատ ավելի շատ ժամանակ են ծախսում սովորելու, քան զվարճանալու համար:
ԴԱՍ 4. ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
Ձեր բիզնեսը վերափոխելու համար վերափոխեք ձեր ֆիթնեսը: Արթնացեք առավոտյան ժամը 5-ին և կատարեք վարժություններ: Ավելի շատ էներգիա ունենալու համար քիչ կերեք։
Ամենօրյա վարժությունները ապահովագրություն են ապագա հիվանդություններից:
ԴԱՍ 5. ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ, ԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՌՈՒԹՅՈՒՆ
Արդյունքները կրկնապատկելու համար կրկնապատկեք ձեր արտադրողականությունը:
Զարգացրեք կենտրոնանալու ձեր ունակությունը: Որքան քիչ նախագծեր ունենաք, այնքան ավելի լավ կիրականացնեք դրանք:
Եղեք ավելի համառ, քան ձեր քննադատները սպասում են ձեզնից:
ԴԱՍ 6. ԿԻՐՔ
Եղեք ամենակրքոտ մարդը, ում ճանաչում եք:
Կրքի գաղտնիքը իմաստը հասկանալն է։
Կարդացեք նաև՝ Հաջողության գաղտնիքներ Ռոբին Շարմայից: Ուզո՞ւմ ես դառնալ հաջողակ՝ ուրեմն կարդա սա
ԴԱՍ 7. ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Ամեն օր միայնակության մեջ ժամանակ անցկացրեք։ Լավագույն գաղափարները «ապրում են» այնտեղ։
ԴԱՍ 8. ՕՐԻԳԻՆԱԼՈՒԹՅՈՒՆ
Գտեք ձեր սեփական ոճը: Եղեք օրիգինալ. Յուրաքանչյուր գերաստղ տարբերվում է ամբոխից: Եվ քայլում է իր սեփական ռիթմով:
Յուրաքանչյուր մարդ կարող էր հանճար դառնալ ինչ-որ բանում, եթե դրա մեջ ներդներ 10 հազար ժամ։
ԴԱՍ 9. ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Նպատակի հստակությունը նախորդում է վարպետությանը:
Հավատարիմ եղեք գերազանցությանը և մի բավարարվեք միջակ արդյունքներով:
Երբ ասում եք «Ես կփորձեմ», դա նույնն է, ինչ ասեք. «Ես հավատարիմ չեմ իմ նպատակին»:
Մի ոլորտում վարպետությունը հանգեցնում է վարպետության մյուս ոլորտներում:
ԴԱՍ 10. ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Լավագույն առաջնորդները համատեղում են խիզախությունը կարեկցանքի հետ:
Առաջնորդներն ամենօրյա հոգնածությունը փոխարինում են ամենօրյա ոգեշնչմամբ:
Մարդը, ով ցանկանում է ամեն ինչ լինել բոլորի համար, վերջիվերջո ոչ ոքի համար ոչինչ չի դառնում: