fbpx

Հաջողակ կյանքի օրենքները Ռիչարդ Բրենսոնից

Սեռ Ռիչարդ Չարլզ Նիկոլաս Բրենսոն: Բրիտանացի գործարար, տարբեր պրոֆիլի 400 ընկերություն ընդգրկող Virgin Group կորպորացիայի հիմնադիրը: Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանցից մեկը: 2013 թ. մարտի դրությամբ նրա կարողությունը գնահատվում է 4.6 միլիարդ ԱՄՆ դոլար: Չարլզ Բրենսոնը շատ հայտնի է իր շռայլությամբ, այդ թվում տարբեր համաշխարհային ռեկորդների գերազանցմամբ:

Վերցրու և արա՛

Բրենսոնը գտնում է, որ ինչ-որ բան սկսել անել արդեն հաջողության կեսն է, իսկ «չի կարելի», «անհնար» բառերը բոլոր ձգտումների և ձեռնարկումների թշնամիներն են: Կարելի է ինչ-որ բանից վախենալ՝ և դա նորմալ է, բայց մեր վախը չպետք է կանգնեցնի մեր ձեռնարկումները:

Ապրի՛ր ուրախ

Հաջողությունն ու հարստությունը այցելում է միայն նրան, ով կյանքի է կոչում իր երազանքները, այլ ոչ թե միայն ուզում է լինել հարուստ: Ավելի լավ է քիչ վաստակել, բայց ապրել հաճույքի համար, թեթև և ուրախ, քան լինել միլիոնատեր և զգալ որ կյանքը կողքով է անցնում:

Եղի՛ր համարձակ

Բոլոր անհաջողությունները պետք է կարողանալ ընդունել արժանավույնս: Առանց դրանց հնարավոր չէ: Մի՛ ափսոսացեք կորցրածի համար, այլ գնահատեք ձեռք բերված փորձը: Կյանքում լինում են պարտություններ՝ պետք է կարողանալ ըստ արժանավույնս ընդունել դրանք:

Նետի՛ր մարտահրավեր ինքդ քեզ

Բրենսոնը գտնում է, որ զարմացնել և փորձել պետք է առաջին հերթին ինքդ քեզ: Փորձարկել սեփական հնարավորությունները, պետք է ինքդ քո առջև նոր խնդիրներ դնես, հարգես ու գնահատես քեզ:

Ամուր կանգնել ոտքերիդ վրա

Սա իհարկե այն է ինչ շատերիս մանկուց են ներշնչում: Իսկ ավելի կոնկրետ պետք է հույսդ դնես միմիայն քեզ վրա՝ քո ուժերի և հնարավորությունների:

Գնահատի՛ր ակնթարթը

Իսկ սա շատերս չենք կարողանում: Հաճախ մենք ապրում ենք ապագայով, զոհելով ներկա կյանքի հմայքը: Բրենսոնը նշում է, որ փողը դա նպատակ չէ, այլ միայն միջոց պահանջներդ բավարարելու, քեզ հաճույք պատճառելու և ինչու ոչ երես տալու համար:

Արժեվորի՛ր ընտանիքդ ու ընկերներիդ

Այստեղ մեկնաբանությունները կածում եմ ավելորդ են:

Հարգի՛ր մարդկանց

Այսինքն այլ մարդկանց պետք է վերաբերվել այնպես, ինչպես քեզ: Իսկ քո պատիվն ու անունը, ինչպես նաև մաքուր խիղճը պետք է լինի ամենաառաջին տեղում:

Կատարի՛ր բարի գործեր

Միշտ օգնիր մարդկանց: Դա շատ հեշտ է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Հաջողակ կյանքի օրենքները Ռիչարդ Բրենսոնից
Կենդանակերպի ամենաբարի նշանները