fbpx

Ռիչարդ Բախի գրքերից հզոր մեջբերումներ

Ռիչարդ Դեվիդ Բախը ավելի շատ հայտնի դարձավ շնորհիվ իր «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը», «Մեսիայի պատրանքները կամ արկածները, ով չէր ուզում լինել մեսիա» փիլիսոփայական-էկզոթերիկ առակների։ Նախկին օդաչու Ռիչարդ Բախի թռիչքի հանդեպ կիրքը ներծծված է նրա ստեղծագործություններում։ Նրան շատ հաճախ համեմատում են Սենտ Էքզյուպերիի հետ։

Այս հանճարեղ գրողի 15 մեջբերումները, որոնք հաճույքով ուզում ենք Ձեզ ներկայացնել՝ լցված են խորը փիլիսոփայությամբ և կյանքի իմաստով։

razdcitaty

Քանի դեռ ձեր կյանքում տեղ չեք ազատել ձեր համար կարևոր մարդու համար, ինչպիսին դուք եք՝ դուք միշտ կփնտրեք և կկորցնեք։

Վատ բաները ամենավատը չեն, որ կարող են մեզ հետ տեղի ունենալ։ Ոչինչ՝ ահա ամենավատ բանը, որ կարող է մեզ հետ տեղի ունենալ։

Եթե ձեր երջանկությունը կախված է որևէ մեկի գործողություններից, ապա ես կարծում եմ, որ դուք պրոբլեմներ ունեք։

Որպեսզի ապրեք ազատ և երջանիկ, դուք պետք է զոհաբերեք ձեր ձանձրույթը։ Դա ոչ միշտ է հեշտ զոհաբերություն։

Որոշ որոշումներ մեր կյանքում մենք կայացնում ենք ոչ թե մեկ անգամ, այլ հազար։ Հիշեք դրանք ձեր ամբողջ կյանքում։

Երբ դու կցանկանաս գտնել այնպիսի մարդու, ով կկարողանա հաղթահարել յուրաքանչյուր, նույնիսկ ամենածանր դժբախտությունը և դարձնել քեզ երջանիկ, երբ դա այլևս ոչ ոք չի կարող անել՝ ուղղակի նայիր հայելուն և ասա. «Ողջույն»։

Այն, ինչը թրթուռը կանվանի աշխարհի վերջ՝ վարպետը կանվանի թիթեռ։

papilio-rumanzovia-butterfly-animal-87842-large

Կյանքը չի պահանջում որպեսզի դու լինես հետևողական, դաժան, համբերատար, ուշադիր, բարկացած, ռացիոնալ, անմիտ, սիրող, ձգտող։ Սակայն կյանքը պահանջում է, որպեսզի դու գիտակցես քո ընտրության հետևանքները։

Եթե դու ցանկանում ես, որպեսզի ինչ-որ մեկը մնա քո կյանքում՝ երբեք անտարբեր մի եղիր նրա հանդեպ։

Չկա այնպիսի պրոբլեմ, որում չլինի անգին նվեր քեզ համար։ Դու քեզ պրոբլեմներ ես ստեղծում, որովհետև այդ նվերները անհրաժեշտ են քեզ։

Ոչ մի ցանկություն չի տրվում առանձին ուժից, որը կօգնի այն իրագործել։

Դու երբևէ զգացե՞լ ես, որ քո կյանքում պակասում է նա, ում երբեք չես հանդիպել։

Մեղքի զգացումը՝ լարվածություն է, որը զգում ես, երբ ցանկանում ես փոխել անցյալդ, ներկադ և ապագադ՝ հանուն ինչ-որ մեկի։ Բայց չէ՞ որ դա քո լարվածությունն է և կարող ես բաց թողել այն։

Պնդելով, որ դու ինչ-որ բան չես կարող՝ զրկում ես քեզ Ամենակարողությունից։

Զոհաբերությունը՝ ցանալիից հրաժարումն է հանուն ինչ-որ անցանկալիի։ Այն երբեք պետք չի լինում։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag