fbpx

Տարվա Ամփոփում: Բլոգի հաշվետվությունը:

Տարին վերջանում է և ես ուզում եմ ներկայացնել բլոգի տարվա ամփոփումը՝ վիճակագրական տվյալները:Սա հաշվետվություն է բլոգի ընթերցողների առջև և որը այսուհետ կկատարվի ամեն տարվա վերջ:

Բլոգը բացվեց 2011թ. մարտի 9-ին և ես իմ նախկին բլոգից վերջնականապես տեղափոխվեցի այս բլոգ և իմ բլոգային լեզուն վերջնականապես փոխվեց հայերենի:

Եվ այսպես 2011 թ. մարտի 9-ից մինչ 2011 թ. դեկտեմբերի 28 բլոգի վիճակագրական արդյունքները.

Նշված ժամանակահատվածում բլոգում կատարվել է 481 բլոգային գրառում: Գրառումները մեկնաբանվել են 2038 անգամ: Այդ ընթացքում ըստ Google Analytics-ի բլոգ այցելել են 100090 հոգի, կատարվել է 240437 էջադիտում: Դեպի բլոգ անցումները 76.6%-ը բաժին է ընկնում որոնողական համակարգերին:

Կարծում եմ արձանագրված արդյունքները այդքան էլ վատը չեն և բլոգը ակնհայտորեն առաջընթաց ապրում է:

Բնականաբար այս արդյունքներ ապահովողը Դուք եք իմ սիրելի ընթերցողներ, որի համար անչափ շնորհակալ եմ Ձեզ և կցանկանայի որ միշտ այցելեք այս բլոգ ու բլոգում միշտ լինեք ակտիվ: Դե իսկ ես իմ հերթին խոստանում եմ, որ բլոգը գնալով կկատարելագործվի, իսկ ամենակարևորը՝ գրառումները, առավելագույն չափով կփորձեմ անել ըստ Ձեր իսկ նախասիրությունների:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag