fbpx

Ինչպե՞ս փոխել մի անգամից մեծ քանակությամբ ֆայլերի անվանումները Windows-ում

Շատ է պատահում, որ անհրաժեշտություն է առաջանում փոխել մեծ քանակությամբ ֆայլերի անվանումները: Սակայն մեծ քանակության պատճառով հատ-հատ փոխել ֆայլերի անունները չափազանց ժամանակատար գործ է:

Սակայն Windows-ում գոյություն ունի բավական պարզ մեթոդ վերաանվանելու մի անգամից մի քանի ֆայլեր:

Եվ այսպես, ենթադրենք մեկ թղթապանակի մեջ մենք ունենք n քանակությամբ լուսանկարներ, որոնք անվանված են տարբեր կերպ: Սակայն մեզ պետք է, որպեսզի դրանք ունենան միանման անվանումներ, ենթադրենք «Picture …»: Դրա համար նշում ենք թղթապանակում գտնվող բոլոր ֆայլերը (հարմարության համար կարող եք օգտվել ctrl+A ստեղնաշարային համադրությունից): Դրանից հետո աջ քլիք ենք անում և մենյույում ընտրում «Rename»: Անվանում ենք այն «Picture» և սեղմում «Enter» կամ քլիք անում էկրանի որևէ անկյունում: Windows-ը ավտոմատ կերպով կանվանափոխի բոլոր ֆայլերը այնպես ինչպես երևում է նկարում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպե՞ս փոխել մի անգամից մեծ քանակությամբ ֆայլերի անվանումները Windows-ում
Ի՞նչ կլինի, եթե երեխային թողնես հայրիկի հետ (վիդեո)