fbpx

Ռեմարկի լավագույն մտքերը. կնոջ մասին

Շարունակում ենք անդրադառնալ հանրահայտ գրող՝ Էրիխ Մարիա Ռեմարկի լավագույն մտքերին վերցված նրա ստեղծագործություններից.

Մեկընդմիշտ մի բան լավ հիշիր տղա՛. երբեք և երբեք ծիծաղելի չես լինի կնոջ աչքերում, եթե ինչ-որ բան անես հանուն նրա:

Ինձ թվում էր, որ կինը չպետք է տղամարդուն ասի, որ սիրում է նրան: Այդ մասին թող խոսեն նրա փայլող և երջանիկ աչքերը: Նրանք յուրաքանչյուր խոսքից առավել խոսուն են:

Կնոջը պետք է կամ աստվածացնել կամ թողնել: Մնացած ամեն ինչը սուտ է:

Եթե կինը պատկանում է ուրիշին` նա հինգ անգամ առավել ցանկալի է, քան նա ում հնարավոր է ստանալ: Սա հին օրենք է:

Կանանց պետք չէ ոչինչ բացատրել, նրանց հետ պետք է գործել:

Կինը դա ձեզ համար երկաթյա կահույք չէ՝ նա ծաղիկ է: Նրան պետք չէ գործարարություն: Նրան պետք են արևային, բարի խոսքեր: Ավելի լավ է մեկ անգամ ինչ-որ հաճելի բան ասել նրան, քան ամբողջ կյանքում ինքնամփոփ մոլեգնությամբ աշխատել նրա համար:

Ես կանգնած էի նրա կողքը, լսում էի նրան, ծիծաղում և մտածում, թե որքան սարսափելի է սիրել կնոջը և լինել աղքատ:

Կարդացեք նաև՝

Ռեմարկը սիրո մասին

Ռեմարկը երջանկության մասին

Ռեմարկը մարդու մասին


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ռեմարկի լավագույն մտքերը. կնոջ մասին
Ինչպես Facebook-ից արագ թաքցնել Ձեր մասին ինֆորմացիան